ԱՊՀ երկրները Մինսկում քննարկում են ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը
ԱՊՀ երկրները դիտարկում են ՀԱՊԿ-ում Համագործակցության՝ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի Մինսկում հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը։
«Մշտական ներկայացուցիչների խորհրդի փակ նիստում կքննարկվի նաև ԱՊՀ-ին՝ որպես միջազգային կազմակերպության, ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Խորհրդի անդամներն այսօր կքննարկեն այս հարցը և որոշում կկայացնեն»,- Համագործակցության կանոնադրական և այլ մարմինների ԱՊՀ անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ՝ լրագրողներին հայտնել է Անֆիմովը:
Այլ մանրամասներ չի հաղորդվում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան