ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք գլխավորի ընդդիմության ներկայացուցիչը. Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու իշխանության որոշումն ուշացած է. այն պետք է լիներ դեռևս անցած տարվա օգոստոսին:
7 ամսվա ընթացքում նրանք կարող էին ամբողջությամբ վերացնել քաղաքական և ռազմական իշխանության կողմից պատերազմից առաջ, ընթացքում և հետո կատարած բոլոր հանցագործությունների հետքերը, փոխեին փաստաթղթեր, լրացնեին դրանք կամ վերացնեին պետական դավաճանության իրեղեն ապացույցները:
44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է քննվեն քրեա-իրավական տիրույթում՝ հարուցված քրեական գործերի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության միջոցով, ինչը հետևողականորեն մերժվել է իշխանության կողմից. ՀՀ գլխավոր դատախազին ներկայցվել է պետական դավաճանության հատկանիշներով առնվազն 6 հաղորդում, որոնցից և ոչ մեկով չի հարուցվել քրեական գործ:
Քաղաքական հարթության վրա նման մասշտաբային գործեր չեն քննվում, իսկ ԱԺ քննիչ հանձնաժողովը կոչված է խորհրդարանական վերահսկողություն իրականացնել ավարտված նախաքննության նկատմամբ՝ քաղաքական ընդդիմության ներսում կուտակված կասկածները փարատելու և նախաքննության արդյունքներին հանրային վստահություն հաղորդելու նպատակով:
Հ.Գ. ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք գլխավորի ընդդիմության ներկայացուցիչը, քանի որ պետական դավաճանության և թուրքական լրտեսության մեջ կասկածվող անձը չի կարող ղեկավարել պետական դավաճանության հետաքննությունը»։
Հարակից հրապարակումներ`
- 44-օրյա պատերազմի պատասխանատուները որպես փորձագետ ընդգրկվելու են քննիչ հանձնաժողովում.Գեղամ Նազարյան
- Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու
- Զարմանում եմ՝ Արծրուն Հովհաննիսյանը ո՞նց է գալիս այս շենք, նայում իմ աչքերին, որին 44 օր ասում էր՝ քո որդին ողջ է. Գեղամ Նազարյան
- Իշխանության գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը. Տիգրան Աբրահամյան
- Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող այս հանձնաժողովը չի կարող օյեկտիվությունը ներկայացնել. Ընդդիմադիրները լքեցին դահլիճը
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան