Արման Թաթոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած այն ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում նշել է, որ ներկայում գլխավոր հարցերից է անվտանգության ու մարդու իրավունքների կապի ապահովումը և ներկայացրել է իր դիրքորոշումն անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ փաստահավաք աշխատանքների մանրամասները
- Ադրբեջանական զինված ծառայողներն ամեն օր ոտնահարում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ
- Մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով. ՄԻՊ փաստահավաք աշխատանքների մանրամասներ
- Սերգեյ Կոպիրկինը բարձր է գնահատել ՀՀ ՄԻՊ-ի հետ արդյունավետ համագործակցությունը
- Բաքուն ներկայում պետական մակարդակով ամեն ինչ անում է` փոխելու համար Հայ եկեղեցիների ու վանքերի պատկանելիությունը. ՄԻՊ