Բրիտանիան 13 մլն դոլար կծախսի երկիրը զբոսաշրջիկներին գովազդելու համար
Մեծ Բրիտանիայի զբոսաշրջության վարչությունը 10 մլն ֆունտ ստեռլինգ (13,5 մլն) արժողությամբ գլոբալ արշավ է սկսում Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ երկիր հանգստացողների հոսքը մեծացնելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով VisitBritain-ին
Նախագծի անվանումն է՝ «Այլ կերպ նայիր Մեծ Բրիտանիային»։ Այն կտևի մինչև մարտի վերջ և կոչված է գովազդելու այն քաղաքները, որոնք տուժել են օտարերկրյա այցելուների պակասից։ Արշավը նաև նպատակ ունի լուսաբանել 2022 թվականի առանցքային իրադարձությունները՝ Եղիսաբեթ II-ի գահակալման «պլատինե» հոբելյանը, Բիրմինգհեմում կայանալիք համագործակցության խաղերը, Unboxed փառատոնը:
«Մենք գիտակցում ենք, որ ճամփորդությունների նկատմամբ կա քիչ պահանջարկ, և մեր հիմնական նպատակն է հնարավորինս արագ վերականգնել Բրիտանիայի զբոսաշրջային պահանջարկը, որը միլիարդավոր դոլարներ է ներդնում մեր տնտեսության մեջ», - ասել է VisitBritain-ի տնօրեն Սալի Բալքոմբը:
Արշավը նախատեսված է զբոսաշրջիկների համար, որոնք մտադիր են արտասահման մեկնել 2022 թվականին։ VisitBritain-ում ասում են, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում միջազգային ուղևորություն կատարելու մտադրություն ունեցող ճանապարհորդների կեսից ավելին դեռ հյուրանոց չի ամրագրել կամ չի որոշել, թե ուր պետք է գնալ: Ուստի, այս առումով, կա մեծ պոտենցիալ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան