Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը
Փետրվարի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա կառավարության նիստը, որի ընթացքում ներքին հարցերից բացի կքննարկվեն արտաքին հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Հաղորդվում է, որ դրանց շարքում քննարկվելու է նաև այն հանգրվանը, որին հասել են հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում:
Այս թեմայից բացի քննարկվելու են ռուս-ուկրաինական լարվածությունը և դրա թուլացման համատեքստում Անկարայի նախաձեռնություններն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Թուրքիա: Քննարկվելու են նաև ԱՄԷ-ի հետ հարաբերությունները և Իսրայելի նախագահ Իսհաք Հերցոգի այցը Թուրքիա, որը նախատեսվում է մարտ ամսին:
Նիստից հետո Էրդողանն ուղերձով կդիմի ժողովրդին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան