ՆԱՏՕ-ի ընդլայնում օրակարգում չկա․ Օլաֆ Շոլց
ՆԱՏՕ-ի ընդլայնում նախատեսված չէ, այն օրակարգում չկա։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է Ռիա Նովոստին։
«Ընդլայնում նախատեսված չէ, չի քննարկվում, օրակարգում չկա: Մենք ստիպված չենք լինի զբաղվել այս թեմայով, քանի դեռ յուրաքանչյուրս մեր պաշտոնում ենք»,- ասել է Շոլցը մամուլի ասուլիսում։
Նա նաև խոսել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտության մասին։
«Մենք անհանգստացած ենք, որ ուկրաինական շփման գծում զինվորականներ են կենտրոնացված, դրա համար ակնհայտ պատճառ չկա: Ուստի շտապ անհրաժեշտ է դեէսկալացիա: Այս լարված իրավիճակում շատ կարևոր է պատերազմ չսկսել»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը հայտնել է, որ Պուտինը պատրաստ է անվտանգության հարցերի շուրջ բանակցություններին
- ՌԴ խնդիրը պատերազմ սկսելն ու Ուկրաինային անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելը չի. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան