Վրաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացները
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
1tv.ge-ի հաղորդմամբ, Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախարարները քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացները, տեղեկատվություն են փոխանակել Վրաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների համագործակցության տարբեր հարցերին։
Արտաքին գործերի նախարարության տվյալներով, Ջեյհուն Բայրամովը հետաքրքրվել է փետրվարի 13-ին Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներով և անհրաժեշտության դեպքում օգնելու պատրաստակամություն է հայտնել։ Դավիթ Զալկալիանին շնորհակալություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերոջը և նրան ներկայացրել երկրում տիրող հետաղետային իրավիճակը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները