«Ժողովուրդ». Դատական համակարգում սպասում են վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի որոշմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգը շունչը պահած սպասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի որոշմանը: Հիշեցնենք, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների և դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել և դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել:
Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ-ի կողմից 102 կողմ ձայնով ընտրված ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը մինչև մարտի 4-ը ժամանակ ունի դատավորների դիմումին պատասխան տալու համար: Իհարկե, արտահերթ ընդհանուր ժողով չհրավիրել չի կարող, քանի որ բոլոր պահանջվող չափանիշներն ապահովված են, պարզապես Թադևոսյանը կարծես թե, որքան հնարավոր է, ժամանակ է ձգում:
Դատական համակարգում այն կարծիքին են, որ նա այլընտրանք չունի և պետք է ժողովը հրավիրի՝ «կուլ չգնալով» քաղաքական իշխանությանը, և 93 դատավորի հուսախաբ չի անի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան