Քաղաքագետ. Եթե ադրբեջանական կողմը փորձի նման բան անել, դա նշանակելու է նոր պատերազմ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Ադրբեջանի իրավապահ մարմինները սպառնում են առևանգել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանի գլխավոր դատախազն այսօր ճոխ-ճոխ հայտարարություններ է արել դրա մասին՝ նշելով, որ իրենց հատուկ ծառայություններն կալանավորելու են Հարությունյանին։
Սա շատ կարևոր հայտարարություն է։ Եթե ադրբեջանական կողմն իսկապես փորձի նման գործողություն իրականացնել, դա նշանակելու է նոր պատերազմ։ Կրկնում եմ՝ նման փորձն ինքնին casus belli է։ Էլ չեմ խոսում առևանգման մասին։
Հետևաբար այս իրավիճակում բոլորն անելիք ունեն՝ թե՛ քաղաքական իշխանությունները, թե՛ բանակը, թե՛ հատուկ ծառայությունները և թե՛ ռուս խաղաղապահները»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան