15.02.2022. Կորոնավիրուսի 1307 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի
Հայաստանում փետրվարի 14-ին կատարվել է 5359 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1307 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 3514 հիվանդ, մահվան 16 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում փետրվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 408381 դեպք, որոնցից 379126 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19479 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8201 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1575 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9776 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2833813 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 14.02.2022. Կորոնավիրուսի 695 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 քաղաքացի
- 13.02.2022. Կորոնավիրուսի 1574 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 քաղաքացի
- 12.02.2022. Կորոնավիրուսի 2402 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 քաղաքացի
- 11.02.2022. Կորոնավիրուսի 2676 նոր դեպք է գրանցվել, մահացել է 38 քաղաքացի
- 10.02.2022. Կորոնավիրուսի 2842 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի
- 09.02.2022. Կորոնավիրուսի 2811 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
- 08.02.2022. Կորոնավիրուսի 2486 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի