Պեսկովը հայտնել է, որ Պուտինը պատրաստ է անվտանգության հարցերի շուրջ բանակցություններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցել անվտանգության երաշխիքների թեմայի շուրջ։ Այս մասին երկուշաբթի օրը CNN-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախ, նախագահ Պուտինը միշտ պահանջել է բանակցություններ և դիվանագիտություն, և, փաստորեն, հենց նա նախաձեռնեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների հարցը: Ուկրաինան Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մեծ խնդրի միայն մի մասն է, և, իհարկե, նախագահ Պուտինը պատրաստ է բանակցել»,-ասել է նա։
Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Պեսկովը նման տեղեկատվությունն անվանել է լարվածության անհիմն էսկալացիա և ընդգծել, որ Ռուսաստանը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին կնոջ հետ տեսանյութ է հրապարակել՝ հանգստացնելու ուկրաինացիներին
- ՌԴ խնդիրը պատերազմ սկսելն ու Ուկրաինային անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելը չի. Աբրահամյան
- Ուկրաինայում հայտնել են, որ ուժով ողջ Դոնբասի վրա վերահսկողություն չեն սահմանի
- Ճապոնիան Ուկրաինայի տարածքում գտնվելու սպառնալիքի մակարդակը բարձրացնել է մինչև առավելագույնը
- ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է REvil հաքերային խմբի չեզոքացման մասին