Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ասկերանի շրջանի գյուղերում ժամանակավոր բնակվող բռնագաղթած ընտանիքներին
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների հետ միասին կազմակերպել են մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններ և դրանց բաշխումը բռնագաղթած ու բազմազավակ ընտանիքներին։ Լուրը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր ռուսական խաղաղապահ զորախումբը բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ միասին Ստեփանակերտ քաղաքում կազմակերպել է նպատակային մարդասիրական ակցիա Ասկերանի շրջանի բռնագաղթած ընտանիքի համար։ Հատկացվել են վերմակներ, հագուստ և կոշիկներ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Կուդրինը։
Այս տարվա սկզբից ավելի քան 55 ընտանիք թիրախային մարդասիրական օգնություն է ստացել ռուս խաղաղապահներից։ Հումանիտար արձագանքման կենտրոնի աշխատակիցներն անհատական մոտեցում ունեն թիրախային օգնություն ցուցաբերելու հարցում։ Բնակիչներին տրվում են առաջին անհրաժեշտության ապրանքներ։
Դրան զուգահեռ Արցախի և Ադրբեջանի շփման գոտու քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի մանկապարտեզի ավելի քան 100 երեխայի
- Ռուս խաղաղապահներն Արցախի զորավարժարանում հրաձգության վարժանքներ են անցկացրել
- ՌԴ խաղաղապահները հումանիտար ակցիա են անցկացրել Մաճկալաշենի 100-ից ավելի դպրոցականի համար
- Ադրբեջանական բեռնատարները խաղաղապահներից բացի ստուգել է նաև Արցախի ոստիկանության աշխատակիցը․ Ադրբեջանում հիստերիա է
- Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում նոր ջրամատակարարման համակարգ է կառուցվում
- Արցախում ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան