Սերբ նախարար.Գոյություն չունի միջազգային բազա, որի միջոցով կարելի է ստուգել միգրանտների մեջ կա՞ն ահաբեկիչներ
«Իսլամական պետության» դեմ պայքարում Սերբիան միջազգային կոալիցիայի մաս է կազմում: Այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը:
«Մենք փոքր երկիր ենք և չենք կարող այլ միջոցներով մասնակցել այդ գործողություններին, բացի հետախուզության ոլորտից: Կարծում ենք, որ ավելի լայն համաշխարհային կոնսենսուս է հարկավոր միջազգային ահաբեկչության, «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ես անկեղծ ցավում եմ զոհված օդաչուի համար»,-ասաց Բրատիսլավ Գաշիչը:
Նրա խոսքով, Սերբիայի տարածքով անցած վեց ամիսների ընթացքում անցել է ավելի քան 500 հազար միգրանտ Սիրիայից, Իրաքից ու այլ երկրներից:
«Սիրիայի կառավարությունը մարդասիրաբար է վերաբերվել այդ մարդկանց: Մեզ շնորհակալ են բոլոր միջազգային կազմակերպությունները, փախստականների հարցերով զբաղվում են Սերբիայի երեք նախարարությունները: Մենք դառը փորձ ենք ունեցել, նկատի ունեմ մեր փախստականներին Սերբիայի Հանրապետությունից ու մեր տարածքի այլ պետություններից, իհարկե Կոսովոյի հարավսերբական երկրամասից: Հենց այդ պատճառով մենք այդ մարդկանց այնքան մարդասիրաբար ենք վերաբերվել»,-ասաց նախարարը:
Սերբ պաշտոնյան ընդգծեց՝ Սերբիան երրորդ եվրոպական երկիրն է, որով անցնում են այդ փախստականները:
«Միայն Սերբիայում են նրանք գրանցվել, մենք դա արել ենք բոլոր միջազգային ակտերին համապատասխան, ցավոք չկա մի այնպիսի բազա, որը հնարավորություն կտար ստուգելու՝ արդյո՞ք նրանց մեջ ահաբեկիչներ կան»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան