Աննա Դանիբեկյանը տուգանեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, ում վարույթում քննվում է ԵԴ/0253/01/19 գործը, որոշում է կայացրել տուգանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանին և Հայկ Ալումյանին՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամի չափով։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դատական ակտը հրապարակվել է քիչ առաջ։
«Նշենք, որ սույն դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին»,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Հարգելի դատարան, բացատրեք, ինձանից ի՞նչ են ուզում
- Ի նշան բողոքի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը
- Դատախազության բողոքը մերժվեց և ևս մեկ անգամ փաստվեց՝ նման պահանջը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությունը. Հովհաննես Խուդոյան
- Հովհաննես Խուդոյան․ Հնարավոր չէ քրեադատավարության օրենսդրությունը շրջել այնպես, որ դատախազության ցանկությունն իրականանա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան