44-օրյա պատերազմի պատասխանատուները որպես փորձագետ ընդգրկվելու են քննիչ հանձնաժողովում.Գեղամ Նազարյան
«Երեկ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը խոստովանեց, որ իրենց նպատակն է հանձնաժողով խցկել իրենց ձեռնտու փորձագետներին, որոնք ոչ թե փորձագետ են այլ իրական պատասխանատուներ և պետք է պատասխան տան, թե ինչ են արել 44-օրյա պատերազմի ընթացքում»,-ասուլիսում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով ձևավորելու ՔՊ-ի նախաձեռնությանը:
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ իշխանության նախաձեռնած հանձնաժողովի նպատակը բոլորովին այլ է լինելու, մոտավորապես այն, ինչը տեսավ հասարակությունը ԱԱԾ-ի վերջին հոլովակում, որում մատուցվում էր մի խումբ դավաճան զինվարականների մասին:
Ըստ Նազարյանի՝ քննիչ հանձնաժողովի ձևավորման իշխանությունների քայլերի նպատակն այն է, որ վերջում ասեն, թե իր զոհված որդու և նրա հրամանատարներն էին մեղավորը պատերազմում պարտության համար, քանի որ կռվել են:
«Ես ամաչում եմ մեր Եռաբլուրի տղերքի, կորցրած քաղաքների և գյուղերի առաջ, որ մենք որպես հասարակություն այնքան թույլ ենք, որ նոյեմբերի 9-ից հետո չհասկացանք, որ բոլորիս շահերից է բխում Հայաստանի իշխանության փոփոխությունը»,-հայտնեց բանախոսը և հավելեց, որ հակատիեզերական և անբնական է, երբ երկիրը պարտության տարածքը դեռ պետության ղեկին է՝ կարևոր չէ՝ գիտակցված է պարտվել, թե չգիտակցված:
Նազարյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո պետք է ներողություն խնդրեր և հայտարարեր, որ ինքը և իր ղեկավարած քաղաքական ուժը հեռանում են:
«Մեր պատմության անիվը, ոչ առաջ է պտտվում, ոչ՝ հետ, այն կանգնել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան և փտում է»,-նկատեց Նազարյանը:
Նա դիմեց հասարակությանը և տարակուսեց, թե ինչպես կարելի է քաղաքական դաշտում գտնվող բոլոր ուժերը նույնը համարել՝ նույնացնելով պատերազմից իր որդուն փախցրած ՔՊ-ականին և այն ընդդիմադիրներին, որոնց զավակները մինչև վերջ կռվել են պատերազմում և նրանցից շետերն էլ զոհվել են:
Գեղամ Նազարյանը հայտնեց, որ պատերազմը չեպտք է լիներ, դրանից կարելի էր խուսափել, բայց արհեստականորեն բերեցին ժողովրդի տունը, բայց զարմանում է, որ հասրակությունն անտարբեր է այդ ամենի նկատմամբ և համոզմունք հայտնեց, որ այն երկար չի շարունակվելու և մենք ունենալու ենք ուժեղ պետություն:
Հարակից հրապարակումներ`
- Դժվար է բառերով բացատրել, թե ինչ է այս գիրքը, այն սովորական գիրք չէ. Գեղամ Նազարյանը՝ զոհված որդուն նվիրված գրքի մասին
- Վատ աշխատենք՝ թող տան մեր գլուխը ջարդեն. Անդրանիկ Քոչարյանը՝ զոհվածների ծնողների մասին
- Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող այս հանձնաժողովը չի կարող օյեկտիվությունը ներկայացնել. Ընդդիմադիրները լքեցին դահլիճը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան