ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհին միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել «Սուպեր գրան պրի»-ի
ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը «Wielkopolski Bells-2022» երգի միջազգային մրցույթ-փառատոնին և ամփոփիչ գալա համերգին ներկայացրել է Հայաստանը:
ԵՊՀ-ից հայտնում են, որ Լեհաստանի Օստրով Վիելկոպոլսկ քաղաքի «Երիտասարդական մշակութային կենտրոն»-ում կազմակերպված միջոցառմանը Մարիցա Թիլիքյանն իր տարիքային խմբում արժանացել է «Գրան պրի» մրցանակին: Ժյուրիի որոշմամբ, բոլոր մասնակիցների մեջ լինելով լավագույնը և տարբերվելով պրոֆեսիոնալ կատարմամբ, արժանացել է նաև «Սուպեր գրան պրի» մրցանակին:
Մ. Թիլիքյանը ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի և «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սան է: Նա մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների՝ արժանանալով գլխավոր մրցանակների: