Հայաստանում 2020թ. առաջնային էներգիայի մատակարարումը կազմել է 3. 595.4 հազար տոննա նավթային համարժեք. ՀՀ ՎԿ
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ճգնաժամային 2020թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկ հաշվեկշիռը՝ Էներգիայի Միջազգային Գործակալության ձևաչափով:
Ըստ վիճակագրության՝ Հայաստանում առաջնային էներգիայի մատակարարումը կազմել է 3. 595.4 հազար տոննա նավթային համարժեք(ՏՆՀ), որից 959.9 հազար ՏՆՀ -ն արտադրվել է Հայաստանում, իսկ 2 826.1 հազար ՏՆՀ-ն ներմուծվել է:
152.9 հազար ՏՆՀ-ն Հայաստանում արտադրված հիդրոէներգիան է, 0.2 հազար ՏՆՀ-ն՝ հողմային էներգիան, 11.7 հազար ՏՆՀ-ն՝ արևային ֆոտովոլտային, 14.3 հազար ՏՆՀ-ն արևային, ջերմային, 52.8 հազար ՏՆՀ-ն փայտանյութից և վառելանյութից ստացված էներգիան է, 9.7 հազար ՏՆՀ-ն այլ կենսազանգվածներից ստացվածը իսկ 718.2 հազար ՏՆՀ-ն՝ միջուկային էներգետիկայից:
Հրապարակված տվյալներով՝ մեկ շնչին ընկնող սպառված էներգիայի բաժինը կազմում է 1,1 հազար ՏՆՀ, որը համարժեք է Հայաստանի ամենահյուսիսային կետից հարավային կետ դիզելային շարժիչով մեքենայով 16 անգամ հասնելու և հետադարձի համար:
Հայաստանի ներքին արտադրությունը կազմում է սպառված էներգառեսուրսների 26.7%-ը, որից 33.8 % սպառել են տնտային տնտեսությունները, 33.5%-ը ՝ տրանսպորտը, իսկ մնացածը արդյունաբերությունը և այլ ոլորտներ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած մեկ այլ ցուցանիշներից պարզվում է, որ 2021 թվականին ՀՀ-ում արտադրվել է 7.674.9 մլն կվտժ էլեկտրաէներիդի, որը 0, 6%-ով պակաս է քան 2020 թ.-ին, երբ արտադրվել էր 7.723.4 մլն կվտժ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում