Պուգաչովան պատմել է, թե ինչպես է արձագանքում իր հասցեին հնչող քննադատություններին
Երգչուհի Ալլա Պուգաչովան Instagram-stories-ում հայտարարել է, որ չի արձագանքում կողմնակի քննադատություններին, քանի որ սովորություն չունի վրեժխնդիր լինել ստոր մարդկանցից։
«Ես ուղղակի մեկ կանոն գիտեմ՝ վրեժ մի լուծեք ստոր մարդկանցից։ Պարզապես պետք է երջանիկ լինել, և նրանք դրան չեն դիմանա», - ասել է Պուգաչովան:
Գազետա.ռու-ն գրում է, որ երգչուհու երկրպագուները հիացել են նրա իմաստությամբ և աջակցել Պուգաչովային։ Շատերը համաձայն էին այս տեսակետի հետ։
Երկրպագուները գրել են՝ «իմաստուն և գեղեցիկ, տաղանդավոր և գեղեցիկ Ալլա Բորիսովնա», «Դուք ճիշտ եք, ինչպես միշտ. առողջություն, երջանկություն ձեզ և ձեր ընտանիքին». «Իմ կուռք, տաղանդ, իմաստուն կին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին