Դժվար է բառերով բացատրել, թե ինչ է այս գիրքը, այն սովորական գիրք չէ. Գեղամ Նազարյանը՝ զոհված որդուն նվիրված գրքի մասին
«Գիրքը գրված է որդուս՝ Աբգարի անունից և այնտեղ նկարագրված է 2020 թ. նոյմեբերի 20-ից մինչև 2021 թ. հունվարի 8-ը տեղի ունեցած իրադարձությունների դրվագները»,-հայելի մամուլի ակումբում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինվոր Աբգար Նազարյանի հայրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ներկայացնելով իր հեղինակած «Աբգարի երկար նամակը՝ կարճ հրաժեշտից առաջ» վերնագրով գիրքը:
Տեղեկացնելով, որ գիրքը հրատարակվել է Աբգարի ծննդյան օրը՝ Գեղամ նազարյանը նշեց, որ փաստավավերագրակ գրքում որդու շուրթերով պատմում է այն մասին, թե ինչպես է ընտանիքը փնտրում իր որդուն, բայց չգիտի, որ նա զոհված է:
Հերոսի հոր խոսքով՝ գրքի հերոսի ընտանիքը սկզբում հույս է ունեցել, որ ողջ կգտնի որդուն, հետո արդեն հույս էին տածում, որ գոնե գտնեն նրա մարմինը:
«Այս գրքում 18-20 տարեկան բազմաթիվ տղաների, Աբգարիս եղբայրների հերոսության դրվագներն են, երկնքից մեզ ուղղված նրանց պատգամները, խնդրանքները, որոնք նրանց ծնողների վկայություններն են»,-ասաց Գեղամ Նազարյանը և շեշտեց, որ գրքում ոչ մի գեղարվեստական տող չա, ամբողջը փաստավավերագրական նյութեր են:
Նրա խոսքով՝ գրքում զետեղված մտքերը որդուն փնտրելու օրերին անցկացրած անքուն գիշերներին է գրի առել:
«Դժվար է բառերով բացատրել, թե ինչ է այս գիրքը, այն պետք է կարդալ որպեսզի հասկանալ, այն սովորական գիրք չէ»,-ասաց Գեղամ Նազարյանը և տեղեկացրեց, որ գիրքը խորհրդանշական գնով է վաճառվելու և հավաքված գումարներով իրականացնելու է Աբգարի երկրորդ երազանքը՝ վերանորոգելու է սահմանային Կիրանցի եկեղեցին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան