«Հրապարակ». ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում Արցախի օկուպացված տարածքների մասին օրենքի նախագիծը տապալելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Արցախի խորհրդարանը դիրքորոշում պետք է հայտնի` պատկան հանձնաժողովում քննարկվելու է Արցախի օկուպացված տարածքների մասին օրենքի նախագիծը։ Տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են այն տապալելու համար՝ մտավախություն ունենալով, որ Ադրբեջանը դա վատ կընդունի և կգնա հերթական սադրանքին։ Սակայն մեր արցախյան աղբյուրները վստահեցնում են, որ հետ չեն կանգնելու գործընթացից, և խորհրդարանն ընդունելու է նախագիծը։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառվել, որով արգելք են սահմանում այն միջազգային կազմակերպությունների համար, որոնք օկուպացված տարածքներում` առանց հայկական կողմի թույլտվության, կփորձեն ներդրումային ծրագրեր իրականացնել: Նախագծում նշվում է, որ նման ընկերությունները հետագայում խնդիրներ կունենան փոխհատուցում պահանջելիս։ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մեջ նշված են Քաշաթաղի, Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները և Գետաշենը:
Թե ինչպես է գործնականում կիրառվելու այս օրենքը, դեռևս պարզ չէ, խորհրդարանը նախատեսում է այն ընդունել այս ամիս։ Նախագիծն այլ կարգավորումներ էլ է առաջարկում։ Եթե հանձնաժողովը հաստատի, ապա այն կմտնի փետրվարի 16-ի նիստի օրակարգ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան