Հայաստանի ներկայացուցիչները Անթալիայի դիվանագիտական ֆորումում իրականացնելու են ռազմավարի դեր. Անդրանիկ Թևանյան
«Նիկոլ Փաշինյանն Էրդողանին և Ալիևին հնարավորություն տվեց իրականացնել մի քաղաքականություն, որը նրանց 100-ամյա երազանքն էր»,- ասուլիսում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ պարզաբանելով, որ Փաշինյանը Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի ցամաքային կապը և թյուրքական աշխարհի զարգացումն է ապահովել, որն ամրագրվել է Շուշիի հռչակագրում:
Նրա խոսքով՝ Շուշիի հռչակագիրը ուղղակի սպառնալիք է ներկայացված Հայաստանի Հանրապետությանը և ուղղված է ոչ միայն Արցախի դեմ:
Նկատելով, որ Շուշիի հռչակագրում ամրագրված է, թե Թուրքիան և Ադրբեջանը իրենց տնտեսական քաղաքական հարաբերությունները իրականացնելու են «Զանգեզուրի միջանցքով», պատգամավորը պնդեց, որ դրանով փաստացի ոտնձգություն են իրականացվում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ:
Թևանյանը հիշատակեց հռչակագրի մեկ այն դրույթը, որով ժխտվում է Հայոց ցեղասպանությունը, և որ այդ պետությունները միասին պայքարելու են դրա դեմ միջազգային հարթակներում և հարցն իջեցնելու են պատմաբանների քննարկման դաշտ:
Ներկայացնելով Շուշիի հռչակագրի այն կետը, որում Թուրքիան և Ադրբեջանը պարտավորվել են միասին դիմակայել երկրների անվտանգության սպառնալիքներին՝ Թևանյանը ներկայացրեց մի իրավիճակ, երբ հայկական զինված ուժերը մաքրում են ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին և Թուրքիան պարտավորված ներխուժում է ՀՀ տարածք:
«Շուշիի հռչակագիրը, իր տողատակով ուղղված է Ռուսաստանի, Իրանի և գլոբալ առումով աշխարհի անվտանգության դեմ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և բացատրեց, որ եթե Հայաստան-Ադրբեջան հնարավոր բախման մեջ Թուրքիան ներգրավվի, ապա Ռուսաստանն էլ է ստիպված լինելու ներգրավվել, այն նշանակում է նաև ՆԱՏՕ-ի ներգրավում, ինչը համաշխարհային սպառնալիք է:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը տեղեկացրեց, որ ընդդիմադիր խմբակցությունները փետրվարի 23-ին ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել, որում դատապարտող հայտարարության տեքստ պետք է ընդունվի Շուշիի հռչակագրի վերաբերյալ:
Անդրադառնալով Փաշինյանի վերջին ասուլիսներին՝ Թևանյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանն իր վերջին երկու ինքնաասուլիսներում հայտարարում էր, որ Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ, և «հիմնավորումներ» էր ներկայացնում, որ այն Ադրբեջանի մաս է:
Նա նկատեց, որ այդ հայտարարությամբ Փաշինյանը Ադրբեջանին է տալիս նաև ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող Արցախը:
«Փաշինյանն իր համար որոշումն կայացրել է և այն ամենը, որ դեռ կա ռուսական խաղաղապահների օգնությամբ, այդ ամենն էլ է հանձնելու ու փաստացի այնպիսի խաղաթղթեր է տալիս թուրք-ադրբեջանական զույգի ձեռքերում, որ Ալիևն կարող է արդեն բանակցությունների չգնալ, ուղղարկի ինքնաասուլիսների ձայանգրությունների դիսկը ուղարկի ԵԱՀԿ համանախագահողներին և ասի՝ խնդեմ, իմ հայկական ազգանունով փաստաբանը ներկայացնում է հիմնավորումներ, թե ինչու է Արցախը պատկանում Ադրբեջանին»,-հայտարարեց պատգամավորը:
Թևանյանի տեղեկացմամբ Անթալիայի դիվանագիտական միջազգային ֆորումին հրավիրված են նաև Ժիրայր Լիպարիտյանը , օկուպացված Կիպրոսի, Ղրիմի թաթարական հատվածի և Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:
«Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները Անթալիայի դիվանագիտական ֆորումում իրականացնելու են ռազմավարի դեր»,-հայտարարեց պատգամավորը և բացատրեց, որ այդ ներկայությունը նման է ստրկատիրական ժամանակների գործընթացներին, երբ հաղթողները պարտված կողմի կենդանի մնացած ներկայացուցիչներին գցում էին վանդակը և տանում իրենց ժողովրդին ցույց տալու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան