Դատարանը Գառնիկ Իսագուլյանին պարտավորեցրել է Մակունցին վճարել 424.000 ՀՀ դրամ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Լիլիթ Մակունցի հայցադիմումը՝ ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին ՝ պարտավորեցնելով հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և հօգուտ Մակունցի բռնագանձել 424.000 ՀՀ դրամ։
Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ վկայակոչելով «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցը 2020թ դեկտեմբերի 23-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի՝ ասուլիսներում հնչեցված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու և պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին:
Հայցադիմումը վերաբերում է Իսագուլյանի կողմից արված այն հայտարարություններին, որ հեղափոխությունը կատարվել է ադրբեջանական փողերով։
Նշված հայտարարություններից հետո էլ Լիլիթ Մակունցը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի, ինչը մասնակի բավարարվել է։ Դատարանը պարտավորեցրել է Իսագուլյանին համապատասխան լրատվամիջոցներով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ Իսագուլյանից հօգուտ Լիլիթ Մակունցի բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, 110.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, նաև 14.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Ըստ դատավճռի՝ Իսագուլյանը մասնավորապես պետք է հերքի «հեղափոխությունը արվել է բացառապես ադրբեջանական փողերով, որի համար հեղափոխության շատ մասնակիցներ, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Կամոյի Մակունցը, թուրքերից, ադրբեջանցիներից ստացել են ու Հայաստան են ներկրել 48,000,000.00 դոլար» և «հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով, որի համար հեղափոխության շատ մասնակիցներ, այդ թվում՝ Լիլիթ Կամոյի Մակունցը, հաճախ մեկնել են Թբիլիսի՝ հատկապես ադրբեջանցիների ու թուրքերի հետ հանդիպելու, նրանցից ստացել են 48,000,000.00 դոլար, որը ներկրել են Հայաստան՝ նախապատրաստելով հեղափոխություն, ինչին Լիլիթ Մակունցը փորձել է ներգրավել Սլավոնական համալսարանի ուսանող, մի քանի լեզուների տիրապետող Անդրանիկ Հովհաննիսյանին» հայտարարությունները:
Գառնիկ Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նշված գործով ընդհանրապես տեղեկատվություն չեն ունեցել, հարց է առաջանում՝ ով է ծանուցվել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորի՝ կորոնավիրոսով հիվանդանալու պատճառով Իսագուլյանի վերաքննիչ բողոքը վերամակագրվել է մյուսին, որը նույնպես հիվանդ է
- Գառնիկ Իսագուլյանը կշարունակի մնալ կալանավորված.դատարանը մերժել է գրավի միջնորդությունը
- Էլի մարդուն բռնում են խոսք ասելու համար․ Մելիքյանը՝ Իսագուլյանի ձերբակալության մասին
- Գառնիկ Իսագուլյանի դեմ հարուցված քրգործն ուղարկվել է դատախազին
- Իսագուլյան. Բանակը քանդողներից հենց առաջինը Սամվել Բաբայանն էր
- Ինչո՞ւ գլխավոր դատախազությունը քրգործ չի հարուցում, եթե Նիկոլը մտել է Կառավարություն. Իսագուլյան
- Նիկոլին պետք է հաղթել մինչև ընտրությունները. Գառնիկ Իսագուլյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան