ՀԲՄ. Դրամով վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին
Հայաստանի առևտրային 17 բանկերի տարեկան ընդհանուր կապիտալն ավելացել է 7.6%-ով՝ կազմելով 958 մլրդ. դրամ: Նման տվյալներ է հրապարակել Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ մամլո ասուլիսում ամփոփելով բանկային համակարգի գործունեության 2021թ․ ցուցանիշները։
«2021թ-ին ընդհանուր ակտիվներն աճել են 6.7%-ով՝ կազմելով 7080 մլրդ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն նվազել են շուրջ 214 մլրդ դրամով կամ 5.1%-ով, իսկ 30.09.2021թ.-ի համեմատ ավելացել է 65 մլրդ դրամով կամ 1.7%-ով»,-նշել է միության տնօրենը։
Նրա խոսքով, Հայաստանի բանկային համակարգը 2021թ․ամփոփել է սպասվածից ավելի դրական արդյունքներով։
«2021թ․հետպատերազմական տարում, երբ դեռ ամբողջությամբ հաղթահարված չէին նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հետևանքները, բանկային համակարգին հաջողվեց դիմակայել մարտահրավերներին և հասցեական ու արդյունավետ կերպով արձագանքել ու լուծում տալ առկա խնդիրներին»,-նշել է Սեյրան Սարգսյանը։
Հրապարակված տվյալների համաձայն, առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 45%-ը (1 850 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 43%-ը՝ (1 740 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 12%-ը՝ (476 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները:
«Հատկանշական է, որ դրամով վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 56%, արտարժույթով վարկերինը՝ 44%:
2021թ-ին ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 374 մլրդ դրամով (6․5%), ընդհանուր ավանդները` շուրջ 316 մլրդ դրամով կամ 8.5%-ով։
Հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի մնացորդը աճել է շուրջ 15 մլրդ դրամով կամ 3.4%-ով, իսկ 30.09.2021թ-ի համեմատ՝ 8 մլրդ դրամով կամ 1.9%-ով»,-նշել են բանկերի միությունում։
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան լրացուցիչ 5% զեղչ ապառիկ վարկավորմամբ գնումների դեպքում
- 5G վարկեր Ակբա բանկից
- 6.05 % չաշխատող վարկերը նաև հակաճգնաժամային ծրագրերի վիճակի ցուցիչն են. ՀԲՄ գործադիր տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան