Վրաստանի Խորհրդարանը դադարեցրել է 4 պատգամավորի իրավասությունները
Վրաստանի խորհրդարան փետրվարի 15-ի լիագումար նիստում դադարեցրել է՝ Կախա Կուճավայի, Բադրի Ջափարիձեի, Շալվա Նաթելաշվիլիի և Էլենե Խոշտարիայի պատգամավորական լիազորությունները, գրում է Jnews-ը։
Կախա Կուճավայի մանդատի դադարեցմանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 5-ը, Բադրի Ջափարիձե՝ 77 կողմ, դեմ՝ 38, Շալվա Նաթելաշվիլի՝ 79 կողմ, դեմ՝ 28, Էլենե Խոշտարիա՝ 77 կողմ, դեմ՝ 9-ը: Ընդամենը գրանցվել է 116 պատգամավոր։
Խորհրդարանական մեծամասնության անդամները որոշել են աջակցել Շալվա Նաթելաշվիլիի, Էլենե Խոշտարիայի և Բադրի Ջափարիձեի լիազորությունների դադարեցմանը։
Պատգամավորական մանդատի դադարեցման պատճառ էր դարձել Բադրի Ջափարիձեի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացումը, իսկ Էլենե Խոշտարիայի և Շալվա Նաթելաշվիլիի դեպքում սահմանադրական արձանագրությունը, որ պատգամավորը նիստերի կեսից ավելիից չպետք է բացակայի անհիմն պատճառով։ Ինչ վերաբերում է Կախա Կուճավային, նա հրաժարվել է նախագահել խորհրդարանը և հրաժարվել է պատգամավորի մանդատից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները