Դատավոր Բորիս Բախշիյանը կմնա կալանավորված. պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ա. Շիրոյանի նախագահությամբ, մերժել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Սարդարյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Լրագրողների հետ զրույցում դատավոր Բախշիյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները զուտ, բացառապես, ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Կոպիտ կերպով խախտվում է դատավոր Բորիս Բախշիյանի կրթության իրավունքը. պաշտպան
- «Ժողովուրդ». Նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանում նաև ցանկություն է հայտնել լինել օրերս կալանավորված Բորիս Բախշիյանը
- Խախտվել են Բորիս Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքները. ՄԻՊ
- Արթուր Սարգսյան. Եթե դատավոր Բախշիյանը կալանավորված է, ինչո՞ւ է ազատության մեջ Արմեն Դանիելյանը
- Պաշտպան. Բախշիյանի կալանավորումից հետո միգուցե դատավորն Առուշանյանին ազատ արձակելու համարձակություն չունենա
- Առավել քստմնելի դատական ակտ կալանավորման մասին դեռ չեմ հանդիպել. Արա Ղազարյանը՝ դատավոր Բախշիյանի կալանավորման մասին
- Ունեցանք հերթական քաղաքական բանտարկյալը, հանձին դատավոր Բորիս Բախշիյանի. Իշխանյան
- Մի խումբ իշխանավորներ բռնաբարեցին արդարադատությունը. դատավոր Բախշիյանի պաշտպան
- Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց
- Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան