Բժիշկը նախազգուշացրել է կորոնավիրուսի ժամանակ ուղեղի վտանգավոր բորբոքման մասին
Կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ հազվադեպ դեպքերում կարող է առաջանալ ուղեղի վտանգավոր բորբոքում: Այս մասին Ura.ru-ին ասել է իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը։
«COVID-ի դեպքում քիչ թվով մարդկանց մոտ իսկապես նկատվում է գլխուղեղի բորբոքում ՝ էնցեֆալիտ կամ էնցեֆալոմիելիտ»,- նշել է Նիկոլայ Կրյուչկովը։
Միաժամանակ Կրյուչկովը հայտնել է, որ քննարկվում է այդ երևույթի բնույթը։
Նշվում է նաև, որ նյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ալլա Ստրուցենկոն կորոնավիրուսը համեմատել է 20-րդ դարի սկզբին համաճարակի պատճառ դարձած հիվանդության հետ։
«Կասկած չկա, որ կենտրոնական նյարդային համակարգը տուժում է։ Դրանք միայն անոթային խնդիրներ չեն: Որպես նյարդաբան, ինձ թվում է, որ կա ինչ-որ բան լեթարգիական էնցեֆալիտի համաճարակի հետ, որը եղել է ավելի քան 100 տարի առաջ: Դա քնի և արթուն մնալու խախտում է, ջերմակարգավորման խախտում, հուզական խանգարումներ»,- նշել է փորձագետը։
Էնցեֆալիտը հիվանդությունների խումբ է, որը բնութագրվում է ուղեղի բորբոքումով։ Էնցեֆալիտները լինում են առաջնային և երկրորդային, վիրուսային և մանրէաբանական, վարակիչ-ալերգիկ, ալերգիկ և թունավոր:
Ախտանշանները կարող են լինել՝ գլխացավ, տենդ, շփոթություն, ծռված պարանոց և փսխում։ Բարդությունները կարող են ներառել՝ էպիլեպտիկ նոպա, հալյուցինացիաներ, խոսակցական խնդիրներ, ամնեզիա և լսողության խնդիրներ։