Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն. ԱՀ ոստիկանություն
Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ:
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ կատարելու ժամանակ, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը:
Բաժնի պետ Արման Սարուխանյանի գլխավորությամբ դեպքի վայր են մեկնել շրջբաժնի ծառայողներն ու ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները:
Նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը. վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող
- Ադրբեջանական ԶՈւ-ն հրազենով կրկին կրակել է հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ․ ԱՀ դատախազություն
- Ադրբեջանի կրակոցների պատճառով Ամարասի հովտում մնացած տրակտորը հանվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին