Բայդենն ասել է, որ Արևմուտքը կդադարեցնի «Հյուսիսային հոսք 2»-ը Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում
Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում արևմտյան երկրները պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ արտահանման վերահսկողության և ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաև կկանխեն «Հյուսիսային հոսք 2» գազատարի աշխատանքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։
«Եթե Ռուսաստանը քայլեր ձեռնարկի Ուկրաինայի դեմ, մենք կմիավորենք ողջ աշխարհը՝ հակազդելու նրա ագրեսիային: ԱՄՆ-ը և մեր դաշնակիցներն ու գործընկերներն ամբողջ աշխարհում պատրաստ են արտահանման վերահսկման խիստ պատժամիջոցներ կիրառել»,- ասել է նա և հավելել.
«Մենք հզոր ճնշում կստեղծենք նրանց ամենամեծ և ամենակարևոր ֆինանսական հաստատությունների և առանցքային ոլորտների վրա: Մենք պատրաստ ենք անհապաղ կիրառել այդ միջոցները, եթե Ռուսաստանը քայլեր ձեռնարկի Ուկրաինայի դեմ»:
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է. «Իսկ ինչ վերաբերում է «Հյուսիսային հոսք 2»-գազատարին, որով Ռուսաստանից բնական գազ պետք է հասցնի Գերմանիա, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ապա այն չի իրականացվի»։
Բայդենը հավելել է, որ իրադարձությունների նման զարգացմամբ արևմտյան երկրները կստեղծեն երկարաժամկետ հետևանքներ, որոնք կխաթարեն Ռուսաստանի տնտեսական և ռազմավարական մրցունակությունը։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը ուկրաինացիներին խորհուրդ է տվել զարթուցիչ դնել՝ «ներխուժման» ժամանակ քնած չլինեն
- Զելենսկին կնոջ հետ տեսանյութ է հրապարակել՝ հանգստացնելու ուկրաինացիներին
- Քաղաքագետ. Փաստորեն Հայաստանի օլիգարխներն ավելի անվախ դուրս եկան, քան Ուկրաինայի օլիգարխները
- ՌԴ խնդիրը պատերազմ սկսելն ու Ուկրաինային անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելը չի. Աբրահամյան
- Ուկրաինայում հայտնել են, որ ուժով ողջ Դոնբասի վրա վերահսկողություն չեն սահմանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան