«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը «մանթրաժ» է ընդդիմության բոյկոտից
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ պաշտպանության և անվտանգության, հիմա նաև՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը «մանթրաժ» է ընդդիմության բոյկոտից։ Ասացին, որ հանձնաժողով ստեղծելու որոշման հարցում որոշիչ են եղել Քոչարյանի՝ Փաշինյանին տված հավաստիացումները, որ հանձնաժողովով «կմաքրվեն» ազգակործան պատերազմի բեռից, որ դրան կմասնակցեն նաև ընդդիմադիրները, կլեգիտիմացնեն գործընթացը և միջազգային հանրությանն ու ներքին լսարանին կապացուցեն, որ պարտության հարցում գործող իշխանության մեղքը նվազագույն է եղել։
Սակայն ընդդիմադիրների բոյկոտից հետո այդ հանձնաժողովը, ըստ էության, լեգիտիմության խնդիր ունի, և անգամ իշխանական մակարդակում են ընդունում, որ դրա ուսումնասիրություններն ու զեկույցը չեն կարող ռեալ արժեք ունենալ և ինչ-որ դեր խաղալ։
Նաև դա էր պատճառը, որ Քոչարյանը կախվեց Գեղամ Նազարյանի կեսխոսքից, որ, որպես զոհվածի հայր, ինքը հարցեր ուներ տալու և փորձում էր թասիբի գցել, թե Քոչարյանը չի թողնում, որ մասնակցեք։ Այս փաստից գոհ չէ նաև Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Անդրանիկ Քոչարյանը դեռ ուղիներ է փնտրում ընդդիմադիրներին համոզելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան