Նման կազմով, նման ֆորմատով ստեղծված մարմինը, չի էլ կարող պատերազմի հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով համարվել. Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
«Փաստորեն, Հանրային հեռուստաընկերությունը որոշեց շրջանառել այն թեզը, որ իբր «Քենեդու սպանության» հանգամանքները ևս այդ պահին գործող իշխանության պայմաններում են քննել: Որպեսզի մեր հայրենակիցներին հերթական անգամ չմոլորեցնեն, որոշեցի ուսումնասիրել։ Կարճ ներկայացնեմ․
ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդու սպանության հանգամանքները իրավապահներին զուգահեռ քննելու համար, Քենեդու թիմակից դեմոկրատական կուսակցության անդամ, այդ պահին արդեն նախագահ Լինդոն Ջոնսոնը դեպքից 7 օր անց նախաձեռնում է հանձնաժողովի ստեղծում: Հանձնաժողովը ստանում է հենց այդ մարմնի Նախագահ Ուորենի անունը («Ուորենի հանձնաժողով/կոմիտե»): Էրլ Ուորենը այդ պահին զբաղեցնում էր ԱՄՆ գերագույն դատարանի նախագահի պաշտոնը, որը ստանձնել էր մինչ Քենեդիի նախագահ ընտրվելը և զարմանալիորեն` չէր ազատվել պաշտոնից, ինչպես, օրինակ, կանեին 2018-ից սկսված՝ «ժողովրդավարական» Հայաստանում:
Հանձնաժողովը բաղկացած էր ևս 6 անդամից, երկուսը՝ դեմոկրատական կուսակցությունից, երկուսը՝ հանրապետական կուսակցությունից, և երկու ոչ քաղաքական անձ:
Պատկերացրեք՝ այսպիսի կազմով է ուսումնասիրվել Նախագահ Ջոն Քենեդու սպանության հանգամանքները, բայց այն ևս վստահության դեֆիցիտ ունեցել է: Նման ֆորմատով ձևավորված կազմին չմասնակցելու դեպքում կարող էր լինել քննադատության հատկանիշներ ընդդիմադիր ուժերին:
Վերհիշենք. ԱԺ իբր քննիչ հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից, որից 7-ը իշխանության, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ուղիղ քաղաքական թիմի մաս կազմած անդամներից:
Հանձնաժողովի նախագահը ոչ թե ապաքաղաքական անձ է, այլ հենց քաղաքական թիմի և այդ աղետալի պատերազմի ընթացքում այդ ոլորտի ամեմաբարձր պաշտոնյաներից մեկն է: Առհասարակ, նման կազմով, նման ֆորմատով ստեղծված մարմինը, չի էլ կարող պատերազմի հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով համարվել:
Ի դեպ, Մարտի 1-ի փաստահավաք խումբը մոտ էր ԱՄՆ մոդելին, բայց ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս հարցում ևս իշխանությունները միայն ապահովում են նահանջ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք գլխավորի ընդդիմության ներկայացուցիչը. Ղազինյան
- 44-օրյա պատերազմի պատասխանատուները որպես փորձագետ ընդգրկվելու են քննիչ հանձնաժողովում.Գեղամ Նազարյան
- Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու
- Իշխանության գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը. Տիգրան Աբրահամյան
- Վատ աշխատենք՝ թող տան մեր գլուխը ջարդեն. Անդրանիկ Քոչարյանը՝ զոհվածների ծնողների մասին
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
- Այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարություն չեմ տեսնում․ Տիգրան Աբրահամյան
- Ստեղծվել է 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան