Գեղամ Նազարյան. Դատախազներ, կարդացեք, թե ինչ եղավ Եժովի և նրա կամակատար դատախազների հետ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«Այն ինչում երեկ դատարանում մեղադրեցին Հայաստանի երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այս վարչախմբի դեմքերից մեկն է։ Կարդացեք ներկայացված մեղադրանքը ու կհասկանաք, թե ինչու է երկիրն այս վիճակում, ինչու հասանք պատերազմին, ինչու մեր տղերքը զոհվեցին, տարածքներ կորցրինք։
Աննա Դանիբեկյանը, չեմ բացառում, որ տուն մտնելուց հետո հարբում է, որ չմտածի, թե ինչի մեջ է թաթախվել։ Իսկ ի՞նչ են խմում դատախազները։
Բացառված է, որ նրանք չեն գիտակցում, որ շատ շուտով դատարանում պատմելու են, թե ով և ինչն է իրենց դրդել նման անհեթեթ, անհասկանալի, անդեմ, անլուրջ մեղադրանք ներկայացնել և պաշտպանել այն։
Դատախազներ, կարդացեք, թե ինչ եղավ Եժովի և նրա կամակատար դատախազների հետ։ Ուշադիր կարդացեք»։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Դանիբեկյանը տուգանեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին
- Ռոբերտ Քոչարյան. Հարգելի դատարան, բացատրեք, ինձանից ի՞նչ են ուզում
- Ի նշան բողոքի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը
- Պաշտպանները պահանջում են պարզաբանել մեղադրանքը
- Սիլվա Համբարձումյանի գործով Դատախազները հրապարակեցին մեղադրական ճառի եզրափակիչ մասը