Իրավունք 12:45 16/02/2022 Հայաստան

Դավիթ Հարությունյան. Ընդունված օրենքը չեզոքացրել, վերացրել է դատավորների անկախության սահմանադրական երաշխիքը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը համոզված է՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և Քրեական դատավարության օրենսգրքում կատարած փոփոխություններն ու լրացումները երկար կյանք չեն ունենա, իսկ դրանց վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքները չեն ուշանա։

«Ուշ, թե շուտ այդ օրենքը կամ հակասահմանադրական կճանաչվի, կամ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, որոնց հղում տալով այս փոփոխություններն արեցին, օրինակ Վենետիկի հանձնաժողովը, կստիպեն վերանայել դրանք։ Չեմ կարծում, որ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ էր տվել գաղտնի կերպով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ նման դրույթ նախատեսել ու օրենք ընդունել։ Ուղղակի բացառում եմ,  որ Վենետիկի հանձնաժողովը նման օրենքի նման եղանակով ընդունմանը հավանություն տված լիներ։ Կարծում եմ, սա Վենետիկի հանձնաժողովին այլ իրավիճակի վերաբերյալ հայտնված դիրքորոշման նենգափոխում է։ Բացի այդ, անհատական, թե մեկ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը վաղ թե շուտ կարձագանքի այս օրենքին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց դատավոր Հարությունյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՔՊ-ական երկու պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի՝ ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերը։ 

Իշխանական պատգամավորները փոփոխությունները ներկայացրեցին որպես ԲԴԽ լիազորությունների հստակեցում։ 

Արդեն ընդունված փոփոխություններով սահմանվել է, որ ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու դեպքում իրավազորութունը (քվորումը) ապահովված է  խորհրդի 6 անդամների ներկայության դեպքում, իսկ որոշումների ընդունման համար շեմը խորհրդի անդամների ընդհանուր թվի 2/3-ի փոխարեն իջեցվել է մինչև պարզ մեծամասնություն: Սա նշանակում է, որ ցանկացած դատավորի  կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար բավարար կլինի խորհրդի անդամների 5 կողմ քվե,  գործող 6-ի,  իսկ առանձին հարցերով՝ 7-ի փոխարեն։

«Այս օրենքով չեզոքացվել, զրոյացվել է դատավորների անկախության լուրջ սահմանադրական երաշխիք։ Սահմանադրությամբ հստակ սահմանված էր այն շեմը, որը հաղթահարելու դեպքում էր միայն հնարավոր դատավորին ենթարկել պատասխանատվության, լիազորությունների դադարեցման և այլն։ Կատարված փոփոխությունները հնարավոր չէ որակել որպես ԲԴԽ լիազորությունների հստակեցում։ Ակնհայտ է, որ դատավորների անկախության սահմանադրական երաշխիքը չեզոքացվում կամ նվազեցվում է»,-նշեց դատավոր Դավիթ Հարությունյանը։

Մինչ խորհրդարան հասնելը, նախագծի հեղինակներն առաջարկվող փոփոխություններն ու լրացումները չեն քննարկել իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետ. փաստաբանները, դատավորներն անտեղյակ են եղել։

«Որևէ դատավոր տեղյակ չի եղել նման փոփոխության մտադրության մասին։ Հրապարակային ելույթներից կարող ենք  ենթադրել, որ միայն ԲԴԽ առանձին անդամներ են տեղյակ եղել օրենքի նման ձևակերպումներին կամ էլ իրենք են նման ձևակերպումներ տվել ԱԺ առանձին պատգամավորների հետ։ ԲԴԽ դատավոր-անդամներ կան, որ անտեղյակ են եղել այս նախագծից, դրա պատմությունից։ Եթե ինչ-որ մեկն էլ ասում է՝ տեղյակ է, չեմ կարծում, որ կկարողանա որևէ փաստաթուղթ ցույց տալ՝ որպես հիմնավորում»,-ասաց Panorama.am-ի զրուցակից դատավորը։

Նա ընդգծեց՝ քվեարկության շեմն իջեցնող փոփոխությունները նախագծում ներառվել են առաջին ընթերցումից հետո, դրանք կատարվել են ժամերի ընթացքում, հետևաբար որևէ քննարկում չի եղել, որևէ մեկի կարծիքը չէր կարող հաշվի առնվել։

«Եթե այդ փոփոխությունները քննարկվեին դատավորների հետ, ես առարկություն էի ներկայացնելու, քանի որ, իմ կարծիքով, այդ կարգավորումը չի կարող բխել Սահմանադրությունից։ Այն սահմանադրաիրավական երաշխիքի չեզոքացում կամ վերացում է»,-իր տեսակետը ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը։

Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ են արվել նման վիճահարույց փոփոխությունները, դատավորը մեջբերում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ փետրվարի 10-ին կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունը. «Սա արվում է վատ դատավորներին համակարգից դուրս բերելու համար»։

«Ոչ ոք չի թաքցնում նպատակը, եթե համադրում ենք պատգամավորների ու նախարարի հայտարարությունները, ստացվում է, որ այս օրենքի նպատակը ԲԴԽ լիազորությունների հստակեցման միջոցով դատավորներից ազատվելն է կամ նրանց պատասխանատվության ենթարկելը։  Ես հակված եմ հավատալ արդարադատության նախարարին ու նրա հնչեցրած խոսքին։ Իսկ թե ովքեր են վատ դատավորները, ստացվում է, որ ընտրելու է նախարարը»,-ասաց նա։

«Վատ» դատավորների շրջանակն արդեն ուրվագծված է։

ԲԴԽ-ում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմանը հաջորդած քննարկումների արդյունքում դատավոր Հարությունյանը եկել է համոզման, նախ ընտրում են դատավորներին, ապա փնտրում են խախտումներ։

«Վերջին նիստին էի հետևում, հատկապես հարց ու պատասխանից պարզ դարձավ, որ ոչ թե խախտումների հիման վրա են հարուցված նյութերն ուղարկվում ԲԴԽ, այլ նախ ընտրում են դատավորներին, ապա փնտրում են, թե ինչ խախտում կարելի է նրանց վերագրել ու տանել ԲԴԽ։ Այսինքն, դատավորների ընտրությունը մեծ մասամբ թիրախավորված է»,-ընդգծեց նա։

Հարությունյանի խոսքով, արդեն ընդունված օրենքին հակազդեցություն կա, դեռ կլինի։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}