Զախարովան պարզաբանել է Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» մասին արշավի նպատակը
Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» թեման «փրկօղակ» է դարձել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի համար: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Վերջերս արևմտյան երկրները համառորեն մեղադրում են Ռուսաստանին իբր Ուկրաինա ներխուժում նախապատրաստելու մեջ։ Մոսկվան մերժել է նման հայտարարությունները և բացատրել, որ Վաշինգտոնին հավատարիմ մամուլում «ռուսական ագրեսիայի» մասին «լցոնումը» պատրվակ է ՆԱՏՕ-ի զորքերը Ռուսաստանի Դաշնության սահմաններին մոտեցնելոււ համար։
Որոշ լրատվամիջոցներ, հղում անելով ամերիկյան հետախուզությանը, պնդում էին, որ «ներխուժումը» տեղի կունենա փետրվարի 16-ի գիշերվա երեքին, սակայն իրականում դա տեղի չի ունեցել։
«Սա տեղեկատվական և քաղաքական արշավ է, այն ուներ բազմաթիվ պատճառներ, և մենք դրանց մասին բացահայտ խոսեցինք: Դրանք անգլո-սաքսոնների կարճաժամկետ շահերն են, քանի որ երկու երկրներն էլ (Մեծ Բրիտանիան և ԱՄՆ) լուրջ ներքաղաքական ճգնաժամ են ապրում»,- ասել է Զախարովան «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած սկանդալը, որը ծագել էր կորոնավիրուսի համաճարակի ժամանակ երեկույթներ կազմակերպելու պատճառով, որը սպառնում էր Ջոնսոնի հրաժարականով։ Բրիտանիայի վարչապետը փորձել է հանգստացնել հանրությանը իր կաբինետում վերադասավորումների և սահմանափակումների վերացման միջոցով, սակայն դա չի օգնել։ Հետո նրա համար «փրկօղակ» է դարձել Ուկրաինա Ռուսաստանի «կեղծ ներխուժման» թեման։
«Նման իրավիճակ էր նաև ԱՄՆ-ում, որը ներքաղաքական պառակտում է ապրում, կատաստրոֆիկ անկում կա իրենց նախագահի վարկանիշում»,- ասել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենն ասել է, որ Արևմուտքը կդադարեցնի «Հյուսիսային հոսք 2»-ը Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում
- Պեսկովը ուկրաինացիներին խորհուրդ է տվել զարթուցիչ դնել՝ «ներխուժման» ժամանակ քնած չլինեն
- Զելենսկին կնոջ հետ տեսանյութ է հրապարակել՝ հանգստացնելու ուկրաինացիներին
- ՌԴ խնդիրը պատերազմ սկսելն ու Ուկրաինային անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելը չի. Աբրահամյան
- ԱՄՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանը պատրաստում է «սահմանափակ» ներխուժում իրականացնել Ուկրաինա
- Ուկրաինայում հայտնել են, որ ուժով ողջ Դոնբասի վրա վերահսկողություն չեն սահմանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան