«Ժողովուրդ». Անդրանիկ Փիլոյանը ԱԻՆ համակարգը լցնում է ՊՆ կամ ոստիկանության կադրերով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Շուրջ 27 տարի Պաշտպանության նախարարությունում աշխատած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, համակարգը լցնում է ՊՆ կամ Ոստիկանության կադրերով:
Մասնավորապես, 2021թ. ապրիլի 25-ից օգոստոսի 2-ը լինելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար՝ նա համակարգ է բերել ՀՀ Պն իր մտերիմ կադրերին, ինչը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, թե ինչու են ՊՆ կադրերին տեղափոխում Արտակարգ իրավիճակների նախարարություն և պաշտոնների նշանակում, իսկ համակարգում երկար տարիներ աշխատած անձանց որևէ կերպ չեն խրախուսում:
Իսկ կոնկրետ ու՞մ է Փիլոյանը Պն-ից բերել Արտակարգ իրավիճակների նախարարություն: «Ժողովուրդ» օրաթերին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Հովհաննես Աբգարյանը Փիլոյանի շնորհիվ է տեղավորվել ԱԻՆ-ում:
Կադրերի վարչության պետ Արման Կարապետյանը ևս ՊՆ-ից է տեղափոխվել ԱԻՆ: Իսկ, ահա, 2021թ. մարտի 2-ից ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը ևս Փիլոյանի շնորհիվ է տեղափոխվել ԱԻՆ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին