«Ժողովուրդ». Ադրբեջանի իրավապահները մտադիր են «ձերբակալել» Արցախի նախագահին. դատախազությունից արձագանք չկա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքուն Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։ Նկատենք՝ Արայիկ Հարությունյանը միակ անձը չէ ՀՀ-ից և Արցախից, ում նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել:
Այդպիսի մարդկանց թիվն անցնում է 300-ից, և այս հարցի մասին պարբերաբար բարձրաձայնել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Մինչև հիմա, Ալիևի հրահանգով, Հայաստանի մոտ 300 քաղաքացիների, այդ թվում՝ նաև բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզություն։
Ի՞նչ է արել Հայաստանի դատախազությունը։ Նախ մենք չգիտենք՝ ովքեր են այդ 300-ը, և մարդիկ ուղղակի անակնկալ կերպով կարող են հայտնվել իրավապահների ծուղակում։ Որևէ հիմքով չունենք Ադրբեջանի ռազմաքաղաքական գործիչների հետախուզում։ Ունենք ընդամենը մեկ հոգու հետախուզում, մենք Ադրբեջանից հետախուզում ենք ընդամենը ֆուտբոլային մեկնաբանի»,-դեռ նախորդ տարվա ապրիլին նշել էր պատգամավոր Թովմասյանը։
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին: Նա նշեց. «Պատերազմին վերաբերող գործով հրապարակայնություն այնքանով, որքանով թույլատրելի է, հրապարկվել է մեր կողմից համապատասխան հաղորդագրությամբ: Ավելին չեմ կարող ասել: Իրենց կողմից էլ միջազգային հետախուզումների մասով, այո, արդյունավետորեն ամեն ինչ արվում է, որպեսզի դրանք ընթացք չստանան»:
Սակայն այդպես էլ պարզ չդարձավ՝ մենք Ադրբեջանից ում նկատմամբ ենք հետախուզում հայտարարել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա