«Հրապարակ». Նատալյա Ռոտենբերգը Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանին հարող մասում բուտիկ է բացում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նատալյա Ռոտենբերգը Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանին հարող մասում բուտիկ է բացում։ Տիգրան Արզաքանցյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խանութը կոչվելու է Fashion՝ ներկայացված են լինելու գլխարկներ․ «Բացումը նախատեսվում է 2022 թ․ մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվա առթիվ»։
Գլխարկներն արդյո՞ք հայկական արտադրության են լինելու, և խանութի անվան ընտրության հետ կապված որոշ հարցեր տվեցինք։ Նա նշեց, որ մինչև բացման օրը այլ մանրամասներ չեն ուզում հանրայնացնել։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ իր ծննդյան օրը, Նատալյա Ռոտենբերգը ստացավ Հայաստանի Հանրապետության անձնագիր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին