«Հրապարակ». Ինչու են փակել Մխիթար Զաքարյանի «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցյալ տարվա ապրիլին, երբ Փաշինյանն այցելել էր Մեղրի ու արժանացել մեղրեցիների դիմադրությանը, դրանից հետո գործընթացներ սկսվեցին Մեղրիի այն ժամանակվա քաղաքապետ, այժմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի դեմ։
Նրա դեմ քրեական գործ հարուցելուց զատ՝ նաև ՊԵԿ-ի միջոցով փակեցին Զաքարյանի ընտանիքին պատկանող Մեղրիի մաքսային «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն։ Տևական ժամանակ է՝ այնտեղ նոր տերմինալ է կառուցվում, որը, որոշ տեղեկություններով, պատկանում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։
Մխիթար Զաքարյանը մեզ ասաց, որ ապրիլից իրենց տերմինալը չի գործում՝ մոտ 1 տարի, ՊԵԿ-ը շինծու պատճառաբանությամբ զրկել է ընկերությանը լիցենզիայից։ Սուքիասյա՞նն է տերմինալ կառուցում։ Զաքարյանն ասաց․ «Կոնկրետ չգիտեմ, բայց մաքսակետի հարևանությամբ շինարարություն գնում է»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան