Ամուլսարի գործով դատական նիստ կկայանա՝ քննելու նոր ի հայտ եկած գործոնները
Փետրվարի 22-ին ՀՀ վարչական դատարանում կկայանա Ջերմուկ խոշորացված համայնքի 19 բնակիչների հայցի քննությունը, որով պահանջում են ուժը կորցրած ճանաչել ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունը՝ նոր ի հայտ եկած գործոնների հիման վրա։ Մասնավորապես՝ պարտավորեցնել ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաարդյունաբերական համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 2016 թ. ապրիլի 29-ի դրա հաստատումը։
2019 թվականին ՀՀ վարչական դատարանը որոշում էր կայացրել մերժել հայցը։ Վերաքննիչ դատարանում հայցվորները բողոքարկել էին որոշումը։ Վերաքննիչ դատարանը վերադարձրել է հայցը վարչական դատարան։ Պատասխանող կողմն է շրջակա միջավայրի նախարարությունը, երրորդ կողմն է «Լիդիան Արմենիան»։
Panorama.am-ի հետ զրույցում հայցվորների ներկայացուցիչ Նազելի Վարդանյանն ասաց, որ 2018 թվականին դիմել էին շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի նախարարը ուժը կորցրած ճանաչի Ամուլսարի վերաբերյալ Լիդիանին տրված փորձաքննական եզրակացությունը՝ ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համապատասխան հոդվածով։
Նրա ներկայացմամբ, օրենքում նշված է, թե փորձաքննական եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել կոնկրետ հիմքերով, հիմքերից մեկն այն է, որ եթե ի հայտ է եկել նոր էկոլոգիական գործոն։
Ն. Վարդանյանն ասաց, որ նախարարի կողմից մերժվել է իրենց դիմումը տարբեր պատճառաբանություններով, որից հետո՝ 2018 թ., դիմել էին վարչական դատարան՝ պահանջելով, որպեսզի շրջակա միջավայրի նախարարը նոր գործոններով ուժը կորցրած ճանաչի Ամուլսարի ծրագրի վերաբերյալ տրված փորձաքննական եզրակացությունը, հետագայում ներկայացվի նոր ՇՄԱԳ, անցկացվի փորձաքննություն։
«Որպես ապացույց ներկայացրել էինք 4 միջազգային մեծ ընկերությունների փորձագետների եզրակացություններ, որոնք զբաղվում են թթվային դրենաժով։ Ամերիկացի փորձագետը շատ հանրաճանաչ է, «Էլարդի» փորձագետները մեջբերել են նրան։
Բոլոր չորս փորձագետներն էլ եզրակացություն էին տվել, որ այդտեղ տեղանքի պատճառով՝ սեյսմիկա, սողանքներ, ջրհավաք ավազան, սուլֆիդային ապարներ և այլ, թթվային դրենաժի կանխարգելումը հնարավոր չի լինելու, այսինքն ռիսկերը բարձր են, որ ջրերը կաղտոտվեն, կթափվեն Սևանա լիճ, ամբողջ ավազանը, Արփա գետը կաղտոտվեն, այսինքն Հայաստանի 70-80 տոկոս խմելու ջրերի աղտոտման ռիսկ կա։ Նաև գրել էին՝ 500 տարի աղտոտումից հետ, եթե նույնիսկ միլիոններ ծախսվի, դա չի վերականգնվելու»,- նշեց բնապահպան-փաստաբանը՝ հավելելով, որ «Լիդիան Արմենիայի» ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության մեջ, որը փորձաքննություն է անցել, ընդհանրապես խոսք չի եղել թթվային դրենաժի մասին։ Բացի այդ, ներկայացրել են Վայրի բնության միջազգային կազմակերպության եզրակացությունը, որ այդտեղ Կարմիր գրքային կենսաբազմազանության կա, որի մեծ մասը չի գնահատվել։
Ն. Վարդանյանն ասաց, որ արդեն գործի քննության ժամանակ ներկայացրել է այն ժամանակվա բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի նամակը, որտեղ նշում է 13 նոր գործոններ, այդ թվում մի անանուն փոքր գետի մասին, որը կարող է գարնանը վարարումների ժամանակ լուրջ խնդիրներ առաջացնել. «Այսինքն ամբողջ թունավոր նյութերը լցնի Կեչուտի ջրամբար, հետո գնա Սևանա լիճ։ Կեչուտի ջրամբարը, Արփա և Որոտան գետերը, Սպանդարյանի ջրամբարը, որոնք Ամուլսարի կողքն են գտնվում, «Սևանա լճի» մասին օրենքով հանդիսանում են Սևանա լճի ջրհավաք ավազան, արգելված է նման գործունեությունը։ Արգելված է նման գործունեությունը նաև Ջերմուկի հանքային ջրերի պաշտպանության սանիտարական գոտում։
«Այսինքն՝ Ջրային օրենսգրքով, Սևանա լճի մասին, կենդական, բուսական աշխարհի մասին օրենքներով արգելված գործունեություններ են։
Այսինքն՝ այս թույլտվությամբ Հայաստանի բնապահպանական բոլոր օրենքները, բնապահպանական բոլոր միջազգային կոնվենցիաները խախտվել են»,- ընդգծեց փաստաբանը։
Նա նշեց, որ զարմանալիորեն վարչական դատարանը բառացիորեն կրկնել է «Լիդիան Արմենիայի» ներկայացուցչի բառերը, որ նոր հանգամանքն այն է, որն ընդհանրապես բնության մեջ գոյություն չունի․ «Պատերացնո՞ւմ եք նման բան։ Ի՞նչ կարող է լինել, որ բնության մեջ գոյություն չունենա։ Կարող է մենք չիմանանք, այս պահին չլինի, բայց բնության մեջ գոյություն ունենան»։
2019 թվականին վարչական դատարանը մերժել է 19 բնակիչների հայցը։ Նրանք բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան, որը բեկանել է այդ վճիռը, նորից ուղարկել է վարչական դատարան՝ նոր կազմով քննելու։
Ն.Վարդանյանը համոզված է, որ եթե արդար ու բազմակողմանի քննություն լինի, չի կարող իրենց հայցը չբավարարվել, քանի որ ներկայացրել են նոր գործոններ և նման անհեթեթ բացատրություն, որը կրկնում է նախարարության ներկայացուցիչը, դատավորը, արդեն անթույլատրելի է։
«Նոր գործոնները, որ այդտեղ կա թթվային դրենաժ, այս ինչ կենդանին ու բույսը, սուլֆիդային ապարներ, ռադացիոն ֆոնը բարձր է, գետ է հայտնվել, գոլորշացումն այլ ձև է, ի հայտ են եկել փորձաքննությունից հետո։ Փորձաքննությանը ներկայացված փաստաթղթերում «Լիդիան Արմենիան» դրանց մասին չի գրել ու դրանք չեն գնահատվել։ Օրենքի տրամաբանությունն է՝ ոչ մի փաստ, ոչ մի հանգամանք բաց չմնա, բոլոր դեպքերում եթե մի հանգամանք էլ հետո հայտնի է դառնում, նոր փորձաքննություն պետք է լինի, ուժը կորցրած ճանաչվի նախորդ փորձաքննական եզրակացությունը, ինչը չի արվում, համառորեն պայքար է գնում»,- ասաց Ն. Վարդանյանը։
Նա նաև նշեց, որ իրենց հասած տվյալներով, «Լիդիանը» ուզում է վաճառել հանքը, հեռանա, գնորդների հետ բանակցություններ են գնում, բայց ուզում են մաքուր դաշտով հանձնել։
«Վաճառքի մասին իմացել եմ, քանի որ մի քանի գնորդներ ինձ հետ անձամբ հանդիպել են։ Նրանց հետաքրքրել է, թե ինչու են մասնագետները, բնակիչները դեմ հանքի շահագործմանը։ Իմ տվյալներով, երկու կազմակերպություններն էլ հրաժարվել են, նամակ են գրել ինձ՝ ինչ ասել եք, ինչ ռիսկեր ու թերություններ նշել եք, հաստատել են իրենց փորձագետներ»,- ասաց Նազելի Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սա հակապետական հանցագործություն է․ Հակոբ Սանասարյանը՝ Ամուլսարի ծրագրի մասին
- Ամուլսարում կա շատ մեծ քանակի ուրան․ SOS նախաձեռնության անդամ
- «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի հանքավայրի շահագործման համար Արփա գետից ջրառի թույլտվություն է ցանկանում ստանալ
- Ամուլսարի հանքի վաճառքի մասին խոսակցությունները հենց այնպես չեն լինում, կան ռեալ հետաքրքրվողներ. Նազելի Վարդանյան
- Եթե տնտեսվարողն ուզի շահագործել Ամուլսարը, այս պահին նա տիրապետում է բոլոր թույլտվություններին. Ռոմանոս Պետրոսյան
- Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով առաջիկայում հանգուցալուծում է լինելու՝ առանց մեղադրյալների. Արսեն Այվազյան
- Ամուլսարը լավագույն դեպքում կսկսի աշխատել 12 ամսից. Վահան Քերոբյան
- Իմ և Լիդիանի դատական վեճն ավարտվեց իմ հաղթանակով․ Շիրակ Բունիաթյան
- Ամուլսարի գործով դատական առաջին դեպքն է, երբ հաջողություն է գրանցվել․ Փաստաբան
- Վարչական վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով
- «Լիդիան Արմենիա»-ի ջրօգտագործման հայտի մերժումը պայմանավորված է գետի էկոլոգիական վիճակով․ Ն․ Վարդանյան
- Քաղաքացիները չեն թողնելու մեր ջրերի սրտում դանդաղ գործողության քիմիական զենքի տեղադրումը․ Ամուլսարի պահապաններ
- Գիտակից քաղաքացիները չեն թողնելու Ամուլսարի շահագործումը. բնապահպան
- «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի նոր զեկույցում անդրադարձ կա Ամուլսարի խնդրին
- Ամուլսարի շահագործման հարցը շարունակում է մնալ օդից առկախված
- Նիկոլ Փաշինյան համար Ամուլսարի շահագործումը անվտանգության հարց է, Հայաստանի համար՝ վտանգի
- Լևոն Գալստյան. Ամուլսարի խնդրով հարուցված քրգործի մասնագիտական նյութերը ՀՔԿ-ն հրաժարվում է տրամադրել
- «Լիդիանը» մտահոգ է
- «Լիդիան». Ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են