Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը, այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանին:
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15:30-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրություն:
Այն իրականացվում է Հովհաննես Թումանյանի թանգարանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ: Ցուցադրության ընթացքում արվեստասեր հանրությունը կծանոթանա հայ մեծանուն երկու բանաստեղծների՝ Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անձնական գրադարաններում պահվող, համապատասխան ընծայագրերով գիրք-մասունքներին՝ հաղորդակից դառնալով նրանց բարեկամությանը, կյանքի հետաքրքիր դրվագներին, ինչպես նաև գրքի մշակույթի բացառիկ դերին:
ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հայաստանյան այլ թանգարաններում և գրադարաններում ևս կկազմակերպվեն տարաբնույթ ցուցադրություններ և միջոցառումներ՝ նվիրված հայ մեծ պոետի և մտածողի ծննդյան 125-ամյա հոբելյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում