Պեսկովը ուկրաինացիներին խորհուրդ է տվել զարթուցիչ դնել՝ «ներխուժման» ժամանակ քնած չլինեն
Կրեմլը հեգնանքով է մեկնաբանել արևմտյան մի շարք լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանն առավոտյան է «ներխուժելու» Ուկրանիա։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առաջարկել է ուկրաինացիներին դրա համար զարթուցիչ դնել։
Բրիտանական տաբլոիդները նախօրեին նշանակել են «Ուկրաինա ներխուժման» ժամանակը. ենթադրաբար, դա տեղի կունենար չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը երեքին։ Այս մասին, մասնավորապես, գրել է Mirror-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզական ծառայությունների աղբյուրներին, որոնք իբր այդ մասին հայտնել են Կիևում հրատարակության աշխատակիցներին։ The Sun-ը նաև նշել է ժամը 3:00-ը որպես «ամենահավանական ժամանակ»՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզությունը:
«Ավելի լավ է, որ նրանք այս անգամ զարթուցիչ դնեն և իրենք տեսնեն»,- ասել է Պեսկովը Ռիա նովոստիին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ուկրաինացիները պետք է անհանգստանան, թե՞ այսօր կարող են հանգիստ քնել:
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին կնոջ հետ տեսանյութ է հրապարակել՝ հանգստացնելու ուկրաինացիներին
- ԱԳՆ խոսնակ. Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին
- Թուրքիայի իշխանություններն աջակցում են Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության գործունեությանը
- ՌԴ խնդիրը պատերազմ սկսելն ու Ուկրաինային անվերապահ կապիտուլյացիայի ենթարկելը չի. Աբրահամյան
- Բրիտանացիները Բայդենին խնդրել են հետաձգել Ուկրաինա՝ Ռուսաստանի «ներխուժման» ամսաթիվը