ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան cashback Visa քարտերով գնումներ կատարելիս
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարային համակարգը մեկնարկել են #boomerangcashback համատեղ ակցիան Visa քարտապանների համար։ Այս մասին հայտնում են ընկերությունից։
«Բանկի հաճախորդները կկարողանան բոնուսային միավորներ կուտակել և փոխանակել դրանք cashback-ի հետ: Ակցիան գործում է մինչև 15.05.2022թ․ #boomerangcashback ակցիայի շրջանակներում հաճախորդները պետք է մինչև մայիսի 15-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ վճարումներ կատարեն, կուտակեն բոնուսային միավորներ վաճառքի կետերում և առցանց գործարքների համար և դրանք փոխանակեն cashback-ի հետ: Մեկից ավելի Visa քարտ ունենալու դեպքում միավորները կգումարվեն:
Անկանխիկ գործարքների համար բոնուսային միավորները կուտակվում են հետևյալ սկզբունքով.
• 0,5 բոնուսային միավոր՝ ՀՀ տարածքում գործող վաճառքի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետ խանութներում կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,
• 1 բոնուսային միավոր՝ արտերկրում գործող վաճառքի/սպասարկման կետերից կամ արտասահմանյան կայքերից կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,
• բոնուսային միավորներ կուտակելու համար 1 գործարքի նվազագույն գումարը կազմում է 5000 դրամ կամ համարժեք արտարժույթ, այդ թվում, ՀՀ տարածքում գնումների դեպքում կուտակվում է 2,5 միավոր, իսկ արտերկրում` 5 միավոր:
• մեկ գործարքի համար միավորների առավելագույն քանակը՝ 500 միավոր:
Բոնուսային միավորները կարելի է ստուգել gifts.vtb.am կայքում․ անհրաժեշտ է լրացնել Visa քարտի առաջին 6 և վերջին 4 թվանշանները, անուն, ազգանունը և ստուգել կուտակված միավորները։
Cashback ստանալու համար gifts.vtb.am կայքում անհրաժեշտ է ընտրել cashback-ի գումարն ըստ կուտակված միավորների, լրացնել պահանջվող տվյալները և հաստատել պատվերը։ Գումարը կփոխանցվի մասնակցի Visa քարտին՝ պատվերի՝ ակցիայի կանոններին համապատասխանելու փաստը ստուգելուց հետո:
Բոնուսային միավորները չեն կուտակվում հետևյալ գործարքների դիմաց՝ կոմունալ վճարումներ, քարտերով փոխանցումներ, մոլախաղերի հետ կապված գործարքներ, պետական բյուջե կատարված վճարումներ, ապահովագրավճարներ, ճանապարհային չեկերի վճարներ և ֆինանսական հաստատություններում այլ փոխանցումներ:
#boomerangcashback ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր մասնակից կարող է իր բոնուսային միավորները փոխանակել cashback-ով միայն 1 անգամ։
Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրությունում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան լրացուցիչ 5% զեղչ ապառիկ վարկավորմամբ գնումների դեպքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական պարտատոմսերի շուկայում հանդես է գալիս որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է VTB-in ծառայությունը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռնարկատերերին բանկային երաշխիքներ
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Չատ-բանկ DIRECT-ի օգտատերերին ավանդների և վարկերի ձևակերպում արտոնյալ պայմաններով
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են քարտով կանխիկացնել կենսաթոշակն առանց միջնորդավճարի
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձը կիրականացնեն հեռահար
- ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է օնլայն վճարել գույքահարկը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է Ռուսաստան SWIFT դրամական փոխանցումների ուղարկման ակցիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է առաջին բանկային չատ-բոտը WhatsApp և Facebook մեսենջերներում
- Պետությունը կվճարի Գյումրու համար գնվող 63 միկրոավտբուսի արժեքի կեսը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան