ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան լրացուցիչ 5% զեղչ ապառիկ վարկավորմամբ գնումների դեպքում
Մինչև փետրվարի 21-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկավորմամբ գնումներ կատարելու դեպքում հաճախորդները կստանան զեղչ: Զեղչը կկազմի վարկի գումարի 5%-ը:
Առաջարկի շրջանակներում ֆիզիկական անձ հաճախորդներն ողջ շաբաթվա ընթացքում կարող են ապառիկ վարկավորմամբ գնել ապրանքներ՝ շահավետ պայմաններով: Մինչև փետրվարի 21-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում նշված գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկ ձևակերպելու դեպքում հաճախորդները կստանան հավելյալ զեղչ՝ վարկի գումարի 5%-ի չափով, բացի տվյալ ապրանքատեսակի վրա այդ պահին խանութում գործող զեղչից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ապառիկ վարկը տրամադրվում է հենց տեղում։ Ստանալ վարկային միջոցներ կարելի է նաև լրացնելով օնլայն հայտ բանկի կայքում՝ առանց մասնաճյուղ կամ խանութ այցելելու:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճախորդներին առաջարկում է ապառիկ վարկեր ապրանքների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 4.5 մլն ՀՀ դրամ գումարի չափով: Վարկի ժամկետը 3-ից 60 ամիս է: Եթե հաճախորդը գնում է մեկից ավելի ապրանք և ակցիայի շրջանակներում դիմում է մեկից ավելի ապառիկ վարկ ստանալու համար, ապա զեղչը կիրառվում է յուրաքանչյուր գնման համար:
ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում կամ գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական պարտատոմսերի շուկայում հանդես է գալիս որպես ՀՀ Ֆինանսների նախարարության գործակալ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է VTB-in ծառայությունը
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռնարկատերերին բանկային երաշխիքներ
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Չատ-բանկ DIRECT-ի օգտատերերին ավանդների և վարկերի ձևակերպում արտոնյալ պայմաններով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին