Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի հերթական տգետ «պատմաբանին» զայրացրել են իմ խոսքերը. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի հերթական տգետ «պատմաբանին» զայրացրել են իմ այն խոսքերը, որ հայերը և Հայաստանը հիշատակվում են դեռևս Բեհիսթունյան արձանագրության մեջ։
Հավանաբար քանի որ դրանում այս «պատմաբանի» նախնիները չեն հիշատակվում, որովհետև այդ ժամանակ ուղղակի գոյություն չունեին, ինձ իբր անգրագիտության համար ԵՊՀ-ից հեռացնելու կոչ անող հերթական տգետը պարսից Արքեմենյան արքա Դարեհին կոչում է ասորեստանցի թագավոր։
Այն դեպքում, երբ ձեր խոնարհ ծառան կարող է հին պարսկերեն բնօրինակով անգիր մեջբերել Դարեհի էթնիկական պատկանելության վերաբերյալ հատվածը Բեհիսթունյան արձանագրությունից, սա երևի իր բոլոր դիպլոմները փողով է գնել՝ կաշառքով, որը միայն Ադրբեջանում ունի «hörmət» բառացիորեն' «հարգանք» բնորոշումը»։
Հիշեցնենք՝ օրերս ՀՀ ԳԱԱ-ում կայացած «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» խորագրով միջազգային գիտաժողովին Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ասել է, որ մեր տարածաշրջանում, ըստ Բեհիսթունյան արձանագրության՝ Դարեհ Մեծի թողած գիտական ցանկից, այժմ ներկա են միայն հայերն ու իրանցիները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները