Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 55 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 315 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 50 058 թեստ, այստեղից 31 794-ը՝ հակագենի արագ թեստով և 18 264-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական- 30,59%, վերջին 14 օրը -32,02%, վերջին 7 օրը - 31,51%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 496 156 դեպք:Ապաքինվել է ևս 10 894 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 300 062:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 55 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 15 683 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 783 856 պատվաստում, օրական՝ 3 560:
Կարանտինի ռեժիմում է 10 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 974-ը: