Բանկերի միություն. Արտասահմանից ստացումների ծավալն ավելացել է 14.6%-ով
2021թ-ին արտասահմանից ստացումների ծավալը 2020թ-ի համեմատ ավելացել է շուրջ 268 մլն դոլարով կամ 14.6%-ով: Արտասահման փոխանցումների ծավալը 2020թ-ի համեմատ նվազել է շուրջ 41 մլն դոլարով կամ 3.2%-ով:
Հայաստանի բանկերի միությունից հայտնում են, ֆիզիկական անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2020թ-ի համեմատ ավելացել է շուրջ 309 մլն դոլարով կամ 53.8%-ով:
2021թ-ին ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել ՝ շուրջ 3.2 մլրդ դրամով կամ 6.5%-ով, իսկ ուղղակի հարկերը՝ շուրջ 1.9 մլրդ դրամով կամ 4.4%-ով:
Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2021թ-ին՝ 3,076 մլն դրամ, ավելի քան 2 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 1,175 մլն դրամ, իսկ շահութահարկի և եկամտահարկի միջինը` 1,631 մլն դրամ, ավելի քան 4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 373 մլն դրամ:
Հարակից հրապարակումներ`
- ՀԲՄ. 2021թ-ին վճարային քարտերով կատարվել է 164 349 613 գործարք
- ՀԲՄ. Դրամով վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան