Իրավունք 19:50 16/02/2022 Հայաստան

Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների դատախազության դատախազների հետ, Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյան, նշված տարածքներն սպասարկող՝ իրավապահ մյուս մարմինների ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ամփոփել է նշված վարչական շրջաննների դատախազության 2021թ. թվականի գործունեության արդյունքները: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

«Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների դատախազ Պետրոս Մարտիրոսյանը ներկայացրել է դատախազական գործառությների բոլոր ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները: Արձանագրվել է, որ 2021թ. նշված վարչական շրջանների տարածքում արձանագրվել է հանցագործության 3834 դեպք` 2020թ-ի համեմատ 271-ով կամ 7,6%-ով ավելի, իսկ բացահայտումը կազմել է 32,7%՝ 2020թ. 30,4%-ի դիմաց:

2021թ. ընթացքում վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվել վարույթում գտնվող 6140 քրեական գործով, որը նախորդող տարվա համեմատ ավելի է 44%-ով: Այսինքն գործնականում դատախազության յուրաքանչյուր դատախազ դատավարական ղեկավարում և հսկողություն է իրականացրել 400-ից ավել քրեական գործի, 400 նյութի նախապատրաստման նկատմամբ, ինչը վկայում է մեծ ծանրաբեռնվածության մասին: Խորհրդակցության ընթացքում արձանագրվել է վարչական շրջաննների դատախազության դաախազների կողմից ակտիվ նախաձեռնողականությունը, ըստ էության, բոլոր գործառույթների, հատկապես հետաքննության և նախաքննության օրինականության ապահովման շրջանակում դատախազական ներգործության միջոցների կիրառման առումով:

Մասնավորապես՝ 2021թ. դատախազների կողմից վերացվել է վարույթը կասեցնելու 190 և վարույթը կարճելու 123 որոշում, ինչը գրեթե եռակի ավելի է 2020թ. համեմատ: Դատախազների որոշումներով 9 քրեական գործով վերացվել են 9 անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումներ:

2021թ.ընթացքում վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից քրեական գործերի քննության օպերատիվությունը, լրիվությունն ապահովելու նպատակով քննիչներին տրվել է 611 ցուցում (նախորդող տարվա 225-ի դիմաց:

Բացի այդ, ապացույցների բավարար համակցություն ապահովված չլինելու, անձանց արարքներին սխալ իրավական գնահատական տալու և քրեադատավարական օրենքի պահանջները պահպանված չլինելու պատճառներով հսկող դատախազների կողմից 17 գործով մեղադրական եզրակացությունը չի հաստատվել և քրեական գործերն ուղարկվել են լրացուցիչ նախաքննության (2020թ. նման 4 դեպք է արձանագրվել): Այս գործերից, ի վերջո, 13-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և դատարան ուղարկելով, 2-ով վարույթը կարճվել է, իսկ 2 քրեական գործով նախաքննությունն ընթացքի մեջ է:
Հետաքննություն և նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված դատավարական խախտումների կապակցությամբ ներկայացվել է 39 ծառայողական քննություն կատարելու միջնորդություն: Ծառայողական քննության միջնորդությունները պայմանավորված են եղել անձնական խուզարկության, մեղադրյալի պաշտպանության իրավունքի, նախաքննության և կալանքի տակ պահելու ժամկետների, գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու պահանջների խախտմամբ և այլն:

Դատախազական նման հետևողական հսկողության արդյունքում հաջողվել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկել 403 գործ՝ ինչը 173-ով կամ 75%-ով ավելի է 2020թ. համեմատ: Ընդ որում՝ նշված վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից դատարանում մեղադրանքը պաշտպանվել է 151 գործով 161 անձի նկատմամբ, որը շուրջ 24% գերազանցում է  2020թ. ցուցանիշը:

ՀՀ գլխավոր դատախազը, դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները, խորհրդակցության ընթացքում տվել է կոնկրետ հանձնարարություններ մի շարք ուղություններով: Մասնավորապես՝ խնդիր է դրվել առավել զգայուն լինել քաղաքացիների բողոքների, դժգոհությունների, բարձրացրած խնդիրների նկատմամբ և դրանց պատշաճ արձագանքումն ապահովելու նպատակով ավելացնել դատախազների մոտ քաղաքացիների ընդունելությունները, շփումները:

Բացի այդ, հանձնարարվել է լինել առավել հետևողական հնարավորինս թարմ հետքերով  հանցագործությունների բացահայտման նպատակով հետաքննության մարմնին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն տալու և կոնկրետ արդյունքներ ակնկալելու հարցում: Թեև գլխավոր դատախազն արձանագրել է, որ ընդհանուր առմամբ վարչական շրջաննների դատախազության դատախազների հսոկղության ներքո գործերով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնոդրությունների հիմնավորվածության մակարդակը էապես բարձրացել է, սակայն անհրաժեշտ է հնարավորության դեպքում մասնակցել առաջին ատյանի դատարաններում միջնորդությունների քննութուններին:

Արթուր Դավթյանը նշել է նաև, որ հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի հանցանքների կատարմանը նպաստող պայմանները վերացնելու, դրանց պատճառները բացահայտելու նպատակով իրավասու մարմիններին, սուբյեկտներին հիմնավորված և առարկակական լուծումների նախանշմամբ միջնորդագրերի ներկայացման գործընթացի ակտիվացումը; Ընդհանուր առմամբ նշված վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից 2021թ. ընթացքում ներկայացվել է 59 միջնորդագիր և հաղորդում, ինչը 2020թ. համեմատ ավելի է 55%-ով»,- ասվում է հաղորդագրությունում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում՝ նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվի դատարանում  այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը Դատարանը  հաջորդ նիստին՝...
Աղբյուր` Panorama.am
19:03
Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի  Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու  կամ այլ բանի համար...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրկին դատապարտյալ է մահացել
2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայտարարագրումից հետո մինչև 100 հազար դրամ հետ կստանաք՝ նախորդ տարում ձեր երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց
«Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո պետությունը ոչ թե կդատարկի քո գրպանը, ինչպես այս օրերի ընթացքում կեղծ լուրերով փորձեցին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. Սպասում ենք, ԵՄ֊ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի կենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ֊ն, ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ
Փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
Աղբյուր` Panorama.am
17:47
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունվարի 21-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ռուբեն Մելիքյան. Ամենևին չեմ զարմանա, եթե հայտարարեն՝ օպերատորի մոտ գտած դանակը սառը զենք է
«Ամենևին չեմ զարմանա, եթե նշանակեն փորձաքննություն ու հայտարարեն, որ օպերատորի մոտ հայտնաբերած դանակը համապատասխանում է  սառը զենքի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Փաշինյանը պատրաստ է կատարել Բաքվի պահանջները, պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տրված խոստումները. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական...
Աղբյուր` Panorama.am
17:29
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
«Այս տարի էլ հայտարարագիր պետք է ներկայացնեն շուրջ 800 հազար վարձու աշխատողներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկվող եկամուտ...
Աղբյուր` Panorama.am
17:13
Սահմանազատման աշխատանքները Տավուշից վերսկսելը, բոլոր առումներով խնդրահարույց է. Աբրահամյան
«Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման աշխատանքները սկսել/վերսկսել Տավուշի մարզից, բոլոր առումներով խնդրահարույց...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ազատվել «կապիտուլյացիա, թե պատերազմ» կործանարար երկընտրանքից. Արմեն Ռուստամյան
«Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային սպառնալիքներն օերեցօր դառնում են առավել անմիջական և խիստ վտանգավոր»,- ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
17:01
Հայ մարդուն ցեղաuպшնի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել. Սեյրան Օհանյան
«Բռնապետական Բաքվում այսօր շարունակվում է  հայ գերիների, Արցախի Հանրապետության օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների...
Աղբյուր` Panorama.am
16:52
Մարության. Փորձում են բոլորիս վախեցնել, որ հետ կանգնենք մեր պայքարից, բայց դա հնարավոր չի
«Ժողովուրդ ջան, պետական մեքենան անցել է գրոհի: Փորձում են բոլորիս վախեցնել, որ հետ կանգնենք մեր պայքարից: Բայց դա անհնար է։ Փետրվարի 1-ից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}