«Տեղեկատվական պատերազմի այս պայմաններում խիստ կարևորվում է մեր ինքնաճանաչողությունը ազգային ժառանգության միջոցով»
Փետրվարի 15-ին կայացել է Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքի՝ artsakhmonuments.com-ի շնորհանդեսը։
«Այն գալիս է տեղեկատվական պատերազմում համալրելու մեր զինանոցը, դառնալու մեր պատմամշակութային ժառանգության պաշտպաններից մեկը ու հնարավորության սահմաններում աշխարհին ներկայացնելու Արցախը, նրա մշակութային հարստությունը և իհարկե այդ մշակույթը կերտողներին ու կրողներին»,- նշված է ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։
«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեության նպատակն է պետական սեփականություն հանդիսացող պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական և բնապատմական միջավայրի, լանդշաֆտների, մշակութային այլ արժեքների պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը:
ՊՈԱԿ-ը բաղկացած է վեց շրջանային պետական ծառայություններից (Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի), ինչպես նաև չորս արգելոցից («Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոց, «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոց, «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոց և «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոց): Այս պահի դրությամբ Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի շրջանները և բոլոր արգելոցները բռնազավթված են Ադրբեջանի կողմից:
«Կայքում դուք կգտնեք ուսանելի հետաքրքիր և ճանաչողական տեղեկություններ մեր ազգային-պատմամշակութային ժառանգության մասին: Ներկայում, երբ վտանգված են մեր նյութական մշակույթի արժեքները Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում, տեղեկատվական պատերազմի այս պայմաններում խիստ կարևորվում է մեր ինքնաճանաչողությունը ազգային ժառանգության միջոցով»,- նշված է ՊՈԱԿ-ի կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Եվրախորհրդարանի պատգամավորները ահազանգում են Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգի մասին
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ԼՂ հակամարտության գոտում փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ. ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանը վարում է հայկական մշակութային ու պատմական հետքը Արցախի տարածքից բնաջնջելու հստակ ծրագրային քաղաքականություն. monumentwatch.org
- Խստագույնս դատապարտում ենք Արցախի մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերը ջնջելու Ադրբեջանի նախաձեռնությունը․ ԱՀ ԱԳՆ
- Չենք կարողանում միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը. Լիլիթ Գալստյան
- Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված բախումների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ
- Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն անդրադարձել է հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության խնդրին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին