Կրթություն, գիտություն 12:37 16/02/2022 Հայաստան

ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում մեխանիկական հիմնական բնութագրիչների համար ստացվել են նոր վերլուծական բանաձևեր

Գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտում լարումների տարբեր տիպի կենտրոնացուցիչներ պարունակող դեֆորմացվող հոծ մարմինների լարվածադեֆորմացիոն դաշտերի մեխանիկական հիմնական բնութագրիչների համար ստացվել են բավականաչափ պարզ կառուցվածքի անալիտիկ բանաձևեր, բացահայտվել են դրանց փոփոխման օրինաչափությունները:

ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության փոխանցմամբ, աշխատանքները ղեկավարել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահրամ Հակոբյանը: 

«Հայտնի է, որ արդյունաբերության, շինարարության, ավիաշինարարության, շինարարական մեխանիկայի, գեոմեխանիկայի և այլ բնագավառ¬ներում շատ ճարտարագիտական կառույցներ և նրանց մասեր պարունակում են ճաքերի, դրոշմների, արտաքին կամ ներքին,  կոշտ կամ դեֆորմացվող ամրակցված բարակապատ էլեմենտների՝ վերադիրների և ներդրակների  տիպի լարումների կենտրոնացուցիչներ: Դրանց շրջակայքում առաջանում են մեծ ու արագ փոփոխվող լարումների դաշտեր, որոնք կարող են հանգեցնել տվյալ կառույցի քայքայմանը:

Տարբեր տիպի լարումների կենտրոնացուցիչներ պարունակող զանգվածային մարմինների լարվածադեֆորմացիոն դաշտի փոփոխման օրինաչափությունների բացահայտումը, լարվածային դաշտի փոքրացմանը և ճաքերի տարածման կանխարգելմանը նպատակաուղղված միջոցառումների մշակումը, որոնք կհանգեցնեն այդ կառույցների հուսալիության ու երկարակեցության բարձրացմանը, խիստ հրատապ խնդիրներ են:

Այս տեսանկյունից պակաս կարևոր չեն նաև համասեռ  կամ բաղադրյալ հոծ մարմիններում միաժամանակ առկա տարբեր տիպի լարումների կենտրոնացուցիչների փոխազդեցության հարցերը:  Այդ խնդիրները հիմնականում հանգեցվում են առաձգականության մաթեմատիկական տեսության, սողքի և առաձգամածուցիկության տեսությունների շրջանակներում ձևափոխվող պինդ մարմնի մեխանիկայի կոնտակտային և խառը եզրային խնդիրների դիտարկմանը համասեռ և կտոր առ կտոր համասեռ հոծ մարմինների համար», - ասել է Վահրամ Հակոբյանը:

Այս ուղղությամբ ուսումնասիրվել է օրթոտրոպ՝ երկու փոխուղղահայաց ուղղություններով տարբեր առաձգական հատկություններ ունեցող  հարթության հարթ դեֆորմացիոն վիճակը, երբ այն օրթոտրոպիայի գլխավոր ուղղություններից մեկի վրա պարունակում է ճաքեր, մասամբ  կամ  ամբողջովին հարակցված բացարձակ կոշտ ներդրակներ, ինչպես նաև ճեղք, որի ափերից մեկին կամ երկուսին միաժամանակ սեղմվում են բացարձակ կոշտ դրոշմներ: Կառուցվել են մի շարք խնդիրների պարզ, ճշգրիտ լուծումները, մեխանիկական հիմնական բնութագրիչների համար ստացվել են բավականաչափ պարզ կառուցվածքի վերլուծական բանաձևեր, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել լարումների կենտրոնացուցիչների շրջակայքում առաջացող լարվածային դաշտերի փոփոխման օրինաչափությունները:

Հետազոտվել է տարբեր նյութերից պատրաստված առաձգական շերտից և կիսահարթությունից կազմված բաղադրյալ կիսահարթության հարթ դեֆորմացիոն վիճակը, երբ այն տարասեռ նյութերի միացման գծի վրա թուլացված է վերջավոր ճաքով և դեֆորմացվում է շերտի ազատ եզրին չոր շփումով սեղմվող բացարձակ կոշտ դրոշմի կամ ազատ եզրին  ամրակցված դեֆորմացվող բարակ վերադրի միջոցով: Խնդիրների որոշիչ հավասարումների լուծման արդյունքում պարզվել են դրոշմի և վերադրի տակ գործող կոնտակտային լարումների, ճաքի բացվածքի, ինչպես նաև նրա ծայրակետերի շրջակայքում  էներգետիկ բնութագրիչ հանդիսացող Չերեպանով-Ռայսի   ինտեգրալների   փոփոխման օրինաչափությունները:

Միևնույն հաստության երկու տարբեր շերտերի հաջորդաբար միացումից ստացված կտոր առ կտոր համասեռ տարածության համար դիտարկվել են  մի շարք հակահարթ, հարթ և առանցքահամաչափ խառը խնդիրներ, երբ շետերի միացման հարթություններում առկա են պարբերական կամ երկպարբերական ճաքերի, մասամբ կամ լրիվ հարակցված բացարձակ կոշտ ներդրակների համակարգեր: 

Հակահարթ դրվածքով խնդիրների  համար ստացվել են ճշգրիտ լուծումներ, իսկ մնացած դեպքերում խնդիրների լուծումները  կառուցվել են մեխանիկական քառակուսացման բանաձևերի թվային-վերլուծական մեթոդի օգնությամբ: Պարզվել են խնդրի բոլոր մեխանիկական բնութագրիչների՝ ճաքերի ծայրակետերում քայքայող լարումների ինտենսիվության գործակիցների, նրանց բացվածքների և ներդրակների տակ գործող լարումների փոփոխման օրինաչափությունները:

ԳԱԱ-ից մանրամասնում են, որ բերված աշխատանքներում զարգացվել են մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումների լուծման ինտեգրալ ձևափոխությունների, սինգուլյար ինտեգրալ հավասարումների, խզվող լուծումների, ինչպես նաև թվային-վերլուծական մեխանիկական քառակուսացման բանաձևերի մեթոդները: Ստացված արդյունքները կարող են հիմք ծառայել կամ օգտագործվել կոնտակտային և խառը եզրային խնդիրների, ինչպես նաև ճաքերի մեխանիկայի բնագավառում նոր խնդիրների ուսումնասիրության համար:

Ստացված արդյունքները հնարավորություն են ընձեռում նախագծային աշխատանքների ընթացքում, ֆիզիկամեխանիկական կամ երկրաչափական պարամետրերի ընտրության շնորհիվ, փոքրացնելու լարվածային դաշտերը լարումների կենտրոնացուցիչների շրջակայքում: Մյուս կողմից դրանք հնարավորություն են տալիս գնահատելու արդեն շահագործվող կառույցների և կառուցվածքների հուսալիությունը և միջոցներ ձեռնարկելու այն բարձրացնելու համար:

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի  բազային ֆինանսավորմամբ կատարվող «Հոծ մարմնի մեխանիկա» և ՀՀ գիտության կոմիտեի կողմից տրամադրված հայ-ռուսական միջազգային և հանրապետական  դրամաշնորհների շրջանակներում:

Աշխատանքները տպագրվել են  «Scopus» և «Web of science» համակարգերում ընդգրկված պարբերականներում՝ «Механика твердого тела», «Вестник МГТУ им. Н.Э. Баумана. Серия «Естественные науки», «Математические методы и физико механические поля», «Механика композитных материалов», «Вестник Самарского государственного технического университета. Серия физико-математические науки», «Journal of Physics: Conference Series», «Известия ВУЗов. Северо-Кавказный регион, Естественные науки»:

Կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա մի քանի երիտասարդ գիտնականներ հաջողությամբ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
14:58
«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
«Այս կառավարությունն ինչ անում է, մեր ժողովրդի դեմ է։ Ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե տունը նստի ու նայի ՔՊ-ականների խոսակցությունները»
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Դեպքի մանրամասները Aravot.am-ին պատմել է ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը
Աղբյուր` Panorama.am
14:01
Պուտինը Փաշինյանի գլխավորությամբ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ առաջիկա օրերին հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:58
Արմինե Օհանյան. Կրթությունից ողջ օրը խոսող մարդը, առնվազն, անկիրթ ու անդաստիարակ պետք է լինի, որ հավակնի հանրությանը կրթել և իր ընդդիմախոսների «միջից տգիտությունն արմատախիլ անել»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Իշխանական զույգը որոշել է իրենով լցնել երկրում առկա ողջ վակուումը և մի բան...
Աղբյուր` Panorama.am
13:53
Հավատացեք, ամբողջ աղբը ես չեմ Երևան քաղաքով թափել. Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան
«Մեր մոտ աղբահանության վճարը գանձվում էր բնակարանում մարդկանց  փաստացի ապրելով և այդ տվյալները տալիս էին...
Աղբյուր` Panorama.am
13:20
Հուշարձանի կարգավիճակ են ստացել 15 պատմամշակութային կառույցներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:13
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման դեպքը, կան անհայտ կորածներ
Ռուսական «Ուրսա մայոր» բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովում, հայտնել է ՌԴ ԱԳՆ իրավիճակային ճգնաժամային կենտրոնի վարչությունը...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի
Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}