ՀԲՄ. 2021թ-ին վճարային քարտերով կատարվել է 164 349 613 գործարք
2021թ-ին վճարային քարտերի քանակը կազմել է 2 702 657, որը 2020թ-ի համեմատ ավելացել է 206 062-ով կամ 8.3%-ով։ 2021թ-ի չորրորդ եռամսյակում վճարային քարտերի քանակը ավելացել է 81 632-ով կամ 3.1%-ով։ Այս նման տվյալներ է հրապարակել Հայաստանի բանկերի միությունը։
ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալի փոխանցմամբ, 2021թ-ին վճարային քարտերով կատարվել է 164 349 613 գործարք, որը 2020թ-ի համեմատ` ավելացել է 75 054 525-ով կամ 84.1%-ով:
Վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 4 291 367 մլն ՀՀ դրամ, որը 2020թ-ի համեմատ ավելացել է 1 540 291 մլն դրամով կամ 56%-ով:
Միության հրապարակած տվյալների համաձայն, 2021թ-ի նոյեմբերին բանկերի հաճախորդների թիվը կազմել է 3 351 823։
2020թ-ի դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է` 100 542-ով կամ 31%-ով: Ֆիզիկական անձինք` 91450-ով կամ 2․9 %-ով, իրավ. անձինք՝ 9092-ով կամ 8․7%-ով:
2021թ-ի նոյեմբերին հաճախորդների հաշիվները 2020թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել են 336 755 ով կամ 5․4%-ով։ Ֆիզ. անձանց հաշիվներն ավելացել են՝ 312 414-ով կամ 5․2%-ով, իրավաբանական անձանց հաշիվներն ավելացել են` 24 341-ով կամ 10․5 %-ով:
Հիշեցնենք, որ եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան