«Օմիկրոնն» ավելի թեթև է, բայց պետք չէ դրան թեթևամտորեն մոտենալ. Ավանեսյան
Հայաստանում անցյալ շաբաթվանից գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նվազում, բայց դեռ օրական 1700-ից ավելի դրական դեպք է արձանագրվում։ Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կարող ենք ասել, որ նվազման տեմպի մեջ ենք, բայց հիվանդանոցները դեռ բավական ինտենսիվ ռեժիմով են աշխատում։ «Օմիկրոն» շտամի պարագայում դեպքերի մեծ մասն ավելի թեթև են ընթանում, բայց չի նշանակում, որ չունենք ծանր դեպքեր։ Հոսպիտալացվածների 88 տոկոսը չպատվաստված քաղաքացիներ են, ովքեր բավական ծանր են տանում հիվանդությունը»,- նշեց նա։
Նախարարն ընդգծեց, որ թեև «օմիկրոնն» ավելի թեթև է, բայց պետք չէ դրան թեթևամտորեն մոտենալ։
Ա. Ավանեսյանի խոսքով, դեռ վաղ է կանխատեսումներ անել, թե արդյոք «օմիկրոն» շտամով կվերջանա համավարակը։
«Համավարակի փուլից դեպի էնդեմիկ հիվանդության փուլ, կարծես, արդեն նշմարվում է։ Այո, քովիդը կմնա որպես այդպիսին, այն մեր կենսակերպի մի մասն է դառնալու, սեզոնային որոշակի ակտիվացումներով, բայց հստակ ասել, որ վերջանալու է համավարակը, կարծում եմ, դեռ վաղ է»,- ասաց առողջապահության նախարարը։
Ա. Ավանեսյանը հայտնեց, որ երկուշաբթի օրվանից քաղաքացիներն արդեն կարող են պատվաստվել նաև ամերիկյան «Պֆայզեր» պատվաստանյութով. «Մաքսազերծման աշխատանքներն ավարտել ենք, այսօր, վաղը հանրապետության տարածքում կբաշխվեն, բոլոր պոլիկլինիկաներում ու շարժական կետերում հասանելի կլինի «Պֆայզեր» պատվաստանյութը։ Ովքեր ցանկանան, կարող են դիմել ու ստանալ»։
Հարցին՝ որոշ ժամանակ անց հնարավո՞ր է վերացվեն հանրային սննդի օբյեկտներ ու մշակութային հաստատություններ մուտքի սահմանափակումները, Ա. Ավանեսյանն ասաց, որ բոլոր սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում, ուղղված են կոնկրետ որոշակի խնդիրներ լուծելուն։ Նա նշեց, որ իրենց մասնագիտական թիմն այս պահին քննարկում է մարտի 1-ից սահմանափակումների վերաբերյալ փոփոխությունները։
Հարակից հրապարակումներ`
- 17.02.2022. Կորոնավիրուսի 1723 նոր դեպք է գրանցվել, մահացել է 26 քաղաքացի
- «Օմիկրոնի» թաքնված ախտանիշները
- Չպատվաստվածների մոտ «օմիկրոն»-ի բարդացման վտանգ կա. Գաբունիա
- 15.02.2022. Կորոնավիրուսի 1307 նոր դեպք է գրանցվել, մահացել է 16 քաղաքացի
- Գլխացավը՝ «Օմիկրոն»-ով վարակվելու ամենատարածված ախտանիշ
- 14.02.2022. Կորոնավիրուսի 695 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 քաղաքացի
- «Պֆայզեր» պատվաստանյութը Հայաստանում է
- «Օմիկրոն» շտամի դեպքում շնչուղիների և շնչառական համակարգի լուրջ ախտահարում է տեղի ունենում. Ռոմելլա Աբովյան
- Բժշկի խորհուրդը՝ ինչպես վերականգնվել «օմիկրոն»-ից հետո
- Որոնք են «օմիկրոն»-ի ամենացավոտ ախտանիշները
- Բժիշկը նշել է, թե որոնք են «օմիկրոն»-ի տագնապալի ախտանիշները
- «Օմիկրոն» շտամի դեպքում բժշկական դիմակների արդյունավետությունը նվազել է. Վիրուսաբան
- Վիրուսաբան․ «Օմիկրոն»-ը կարող է դառնալ գրիպի նման սեզոնային հիվանդություն